Կարծիք

08.06.2021 14:57


Դժոխածին դրախտի «հրեշտակները»

Դժոխածին դրախտի «հրեշտակները»
Գերագույն հոգեխանգարվածն ամեն օր լիակատար անմեղսունակության նոր հակառեկորդներ է սահմանում։
Օրեր առաջ ասում էր` Հայաստանը դրախտ է բիզնեսի համար (դե, գիտեք, էլի` երկնքի աստղերին հաշիվ կա, էկոնոմիկայի նախարար կոչեցյալի «լափառոշ» բերանից հորդացող վիրտուալ «ներդրումներին» թիվ ու հաշիվ չկա)։ Այսօր էլ հաճելիորեն զարմացրել է Արագածավանի իր ոչխարներին, թե բա` «Ուզում եմ ձեզ մի նորություն ասել` մենք ապրում ենք դրախտում»...
Ափսոս, չի հստակեցրել, հատկապես ում նկատի ունի` «մենք» ասելով։
Եթե` իր անձնական «չօլիգարխ» Գռզոյին, իրեն ու իր բազմամարդ «փոքր» ընտանիքի անդամներին «մոտ կանգնած» հին ու նոր մյուս օլիգարխների, մանր ու միջին, կճղակավոր, մանրապճեղ առևտրականներին, ուսապարկավորների դասին պատկանող էկզոտիկ կենդանիներին, ապա, այո՛, Արցախի «գլխացավանքից», ինքնիշխանության «կապանքներից» ազատված, ադրբեջանցի «քարդաշների» կողմից մանրից օկուպացվող Հայաստանը սրանց համար դրախտ է, բա ի՞նչ է...
Իսկ այն, որ ասում էր` «դժոխային ճանապարհ պետք է անցնենք», ընդամենը շեղող հնարք էր. որ ընդդիմախոսներն աչքով չտան, չբարկանան, չանիծեն` թողնեն հանգիստ ապրել իրենց «կահավորած» գարշահոտ դրախտում, քանի կարող են` հունիսի 20-ից հետո կարող է ուշ լինել...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը