Կարծիք

08.06.2021 12:57


Կյանքը գտնվում է անընդհատ դինամիկ զարգացման մեջ, ամեն վայրկյան փոփոխվում է, իսկ մենք միշտ սպասում ենք վերջնական ձևավորված աշխարհի...

Կյանքը գտնվում է անընդհատ դինամիկ զարգացման մեջ, ամեն վայրկյան փոփոխվում է, իսկ մենք միշտ սպասում ենք վերջնական ձևավորված աշխարհի...

Շոպենհաուերը ասում էր; մարդն ընդունում է ճշմարտությունը՝ երեք փուլով, առաջին փուլում՝ այն ծաղրվում է, երկրորդ փուլում՝ ենթարկվում է դիմադրության, իսկ ահա երրորդ փուլում՝ ընդունվում որպես կենցաղային մակարդակի պարզունակ ճշմարտություն։

Համաձայնելով Շոպենհաուերի մտքի հետ, ավելացնեմ՝

Առօրյա կյանքում, մենք հետևում ենք մեր անցյալի փորձից ձեռք բերված ֆորմուլաներին, մոռանալով՝ որ այդ ֆորմուլաները երբեք չեն համապատասխանում ներկային և չեն տեղավորվում դինամիկ փոփոխվող աշխարհի տրամաբանության մեջ։

Կյանքը՝ դինամիկ է, իսկ մեր փորձն ու պատկերացումները՝ ստատիկ ու ժամանակավրեպ։ Նրանք ընդունակ չեն պատասխանել ներկայի մարտահրավերներին, քանի որ դինամիկ զարգացող աշխարհում նրանք շատ արագ հնանում են և կորցնում ակտուալությունը։ Հենց այս է պատճառը, կյանքն իր զարգացվածության մակարդակով միշտ մեկ քայլ առաջ է քան՝ մեր գիտելիքներն ու փորձը։ Մինչ մենք կընկալենք փոփոխված իրականությունը՝ այն արդեն կորցնում է իր ակտուալությունը։ ԵՒ այս է պատճառը, մեզ ծանոթ կյանք արդեն չկա, իսկ նորը մենք դեռ չենք ընկալել։

Կյանքը գտնվում է անընդհատ դինամիկ զարգացման մեջ, ամեն վայրկյան փոփոխվում է, իսկ մենք միշտ սպասում ենք վերջնական ձևավորված աշխարհի...

Հովիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը