Լրահոս

10.06.2011 16:04


ԼՂՀ ԱԺ նախագահ. «Կազանում կարող է լինել նաև փակուղային իրավիճակ»

ԼՂՀ ԱԺ նախագահ. «Կազանում կարող է լինել նաև փակուղային իրավիճակ»

Կազանում կայանալիք հանդիպումից ԼՂՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը մեծ ակնկալիքներ չունի.

Հավանականություններով խոսելը ճիշտ չէ, մենք երկու տարբերակ արձանագրեցինք, որ կարող է լինել ինչ-որ համաձայնություն, բայց կարող է լինել նաև փակուղային իրավիճակ,– ասել է նա ու հավելել, որ փակուղու դեպքում քննարկումները կշարունակվեն և երևի հատկապես աշնանը սպասելի կլինի քննարկումների նոր փուլ։

Նա նաև ընդգծել է, որ քննարկվել է ԼՂ խնդիրը ներկայացնելու խորհրդարանական դիվանագիտության հնարավորություններն օգտագործելու հարցը, քանի որ միջազգային կառույցներում Հայաստանը չի կարող փոխարինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։

ԼՂ բանակցային գործընթացը կրկին ակտիվության փուլում է համանախագահող երկրների նախագահների Դովիլյան հայտարարության պատճառով, կարծում է ԼՂՀ ԱԺ նախագահը։ Նա նշել է, որ այդ ակտիվությունն իրենց համար նորություն չէ ու նախկինում էլ բանակցային փուլում եղել են ակտիվացումներ, որ թվացել է  թե գործընթացը ոտ է հանգուցալլուծման.

Այս անգամ էլ կարծես ամեն ինչ կրկնվում է նույն փուլով։ Բնականաբար, այստեղ խորքում կա համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը, որը կարծես ավելի է կոնկրետացնում անելիքները, բայց ընդհանուր տպավորությամբ ուզում եմ ասել, որ գոնե մեզ համար ԼՂՀ ԱԺ-ի կողմից սպասելիքները այդքան էլ լավատեսական չեն,– ասել է նա։

Ինչ վերաբերում է բանակցային սեղանին դրված փաստաթղթին, Ա.Ղուլյանն ընդգծել է, որ մադրիդյան սկզբունքների հետ կապված իրենք որոշ վերապահումներ ունեն, սակայն քանի որ այդ փաստաթուղթն ու դրա դետալներն անընդհատ փոփոխվում են, նա դժվարացել է պատասխանել, թե որքանով են դրանք ընդունելի։

Անդրադառնալով խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին, նա նշել է, որ դրա մասին խոսելը վաղ է, քանի որ դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը, ինչի հիմքերը չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը