Կարծիք

08.06.2021 09:32


Նիկոլն առաջին իսկ վայրկյանից բռնությունների է դիմում, սպառնում է քաղաքացիական պատերազմով կամ, առնվազն, քաղաքացիական բախումներով

Նիկոլն առաջին իսկ վայրկյանից բռնությունների է դիմում, սպառնում է քաղաքացիական պատերազմով կամ, առնվազն, քաղաքացիական բախումներով

Ի՞նչ ցույց տվեց քարոզարշավի մեկնարկը

Նիկոլն առաջին իսկ վայրկյանից բռնությունների է դիմում + սպառնում է քաղաքացիական պատերազմով կամ, առնվազն, քաղաքացիական բախումներով։

1) Այսօր Արմավիրում 3 հոգու ձերբակալել են «Նիկոլ՝ դավաճան» գոռալու համար, ընդ որում մեկին պատրաստվում են քրեական հոդվածով փակել։

2) Նիկոլը ոչ միայն համարյա ուղիղ տեքստով սպառնում է քաղաքացիական պատերազմ հրահրել (այդ մասին այսօր արդեն գրեցի), այլ ակնարկում է, որ ամսի 21-ին իր հետևորդներին դուրս կբերի հրապարակ Քոչարյանի հետ «մենամարտելու»։

Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Նիկոլը հոգեբանորեն պատրաստում է իր կողմնակիցներին, այսպես ասած, Թրամփի սցենարին։

Մի կողմից զգում է, որ իրական ընդդիմության վարկանիշն օրեցօր աճում է, և արդեն գիտակցում է, որ իր հաղթանակն այլևս երաշխավորված չէ։ Մյուս կողմից հասկանում է, որ ակնհայտ պարտության դեպքում ուժային կառույցների աջակցությունը միանգամից կորցնելու է (այնտեղ առանց այն էլ կուշտ են Նիկոլից)։

Այդ իսկ պատճառով քաղաքացիական բախումների ցրցամ է տալիս։ Որոնց համար զինված մարդիկ նա արդեն ունի՝ սկսած նոյեմբերի 12–13-ից իր առանձնատունը պաշտպանող «կամավորներից», վերջացրած իր մերձավորների ստեղծած պահնորդական ընկերությունների զինված աշխատակիցներով և որոշ օլիգարխների թիկնազորներով։

Ու եթե հաջողեց և բախումները զոհերի բերեն, նա շանս կստանա «Մարտիմեկ» սցենարի նոր ռիմեյքի, նույնիսկ եթե ջախջախված լինի ընտրություններում։

Տեսե՛ք... Ենթադրենք ընտրություններում պարտվում է, և հաջորդիվ հաջողում է բախումներ հրահրել... Ի՞նչ կլինի հետո։

Նախ՝ միանգամից՝ ռուբիլնիկի մեկ շարժումով, կմիանան սորոսական և արևմտյան բոլոր այլ ցանցերը, որոնք այս 3 տարի քնած էին ու «չէին նկատում», թե ինչպես էր Նիկոլը ոտնահարում այն արժեքները, որոնց համար նրանք, իբր, կոչված են պայքարելու։ Սրանք մեծ ոգևորությամբ կսկսեն նորից փչել «արնախում նախկինների» փուչիկը։

Երկրորդը, Արևմուտքը միանգամից կզարթնի ու կսկսի նկատել բաներ, որոնք այս 3 տարում «չէր նկատում»։

Քանի որ հետընտրական փուլն էլ և ընդհանրապես եկող տարիներն էլ ահավոր ծանր են լինելու, ապա ժողովրդի սպասելի դժգոհությունների վրա քաղաքական կապիտալը վերականգնելու շանսը Նիկոլը երբեք բաց չի թողնի։ Նույնիսկ եթե բանտարկված կամ արտասահմաններ փախած լինի։

Ու եթե կարողացավ հունիսի 20-ից հետո նոր Մարտիմեկ հրահրել, ապա թեկուզ 10–15 տարուց դա կարող է դառնալ իր վերադարձի շանսը։

[Նկարագրածս սցենարում հաշվի չեմ առել Ալիևի՝ մեր նախընտրական գործընթացների վրա ազդելու գործոնը, դրա հավանականությունն էլ է շատ մեծ։]

#նիկոլաթուրքեր

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը