Լրահոս

10.06.2011 15:27


Ա. Մինասյան. «Թե՛ իշխանությունների, թե՛ ՀԱԿ–ի՝ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ հայեցակարգերը կառուցվում են զիջելու սկզբունքի վրա»

Ա. Մինասյան. «Թե՛ իշխանությունների, թե՛ ՀԱԿ–ի՝ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ հայեցակարգերը կառուցվում են զիջելու սկզբունքի վրա»

Լրագրողների հետ այսօր հանդիպել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը և ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

–Թե՛ իշխանությունների, թե՛ ՀԱԿ–ի՝ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ հայեցակարգերը կառուցվում են զիջելու սկզբունքի վրա,–ասել է Ա. Մինասյանն ու ավելացրել, որ սա ՀԱԿ–ի կողմից դրսևորվում է որպես ռազմավարական նպատակ։

«Այս հարցի մասին բարձրաձայնելը Լևոն Տեր–Պետրոսյանը չի էլ թաքցնում։ Նա շարունակում  է 1998–ի այն վարքագիծը, որը մերժվեց հայ հասարակության կողմից»,–նկատել է բանախոսը։

Նրա խոսքերով՝ իշխանությունը ևս չի ժխտում այս մոտեցումը, ուղղակի փորձում է նվազագույն զիջումների միջոցով լուծել խնդիրը։

–Սակայն այն հանգամանքը, որ երկու կողմերի դիքորոշումն էլ զիջումների վրա է հենված, լուրջ մարտահրավեր է բոլորիս համար,–նշել է նա։

Ըստ Ա. Մինասյանի՝ ՀԱԿ–ի խնդիրներից է ղարաբաղյան հարցում իշխանություններին զիջման քաղաքականություն պարտադրելը և իշխանության այն գործողությունները խրախուսելը, որոնք տանելու են զիջումների։

ՀՅԴ պատգամավորի համոզմամբ՝ Լևոն Տեր–Պետրոսյանը հայ–թուրքական հարաբերությունների հարցում էլ է պատրաստ իր ամբողջ զինանոցը գործադրել զիջումների համար, այդ թվում՝  դրսից տղա բերելու մոտեցումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը