Կարծիք

07.06.2021 17:21


Ինչպես են Նիկոլ Փաշինյանի որդու համար զոհել մեր տղաներին (տեսանյութ, 18+)

Ինչպես են Նիկոլ Փաշինյանի որդու համար զոհել մեր տղաներին (տեսանյութ, 18+)

Ո՞ՒՄ ԸՆՏՐԵԼ (18+)

• Իջևանի գնդի զինծառայողներն են Քաշաթաղի Սարատակ-Այգեհովիտ ուղղությամբ։ Հոկտեմբերի 19-ին տղաները փորձել են բաց դաշտի մեջ խրամատավորվել` ընկնելով ադրբեջանական ռմբակոծության տակ։ Նրանց անպատրաստ այստեղ ուղարկողը հանցավոր հրաման է տվել։ Իսկ գիտե՞ք, ո՞րն էր իրական մարտական խնդիրը, որը գաղտնի են պահել տղաներից։ Նրանք պիտի իրենց վրա վերցնեին թշնամու կրակը, որ մեկ այլ ստորաբաժանում կարողանար կապիտուլյանտի որդուն հանել կիսաշրջափակումից։ Այս մարդկանց ստույգ մահվան են ուղարկել՝ հանուն ոչնչի, ավելի ճիշտ՝ ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ։

• Իսկ գիտե՞ք, ինչ եղավ հաջորդ օրը, երբ «օպերացիան» կատարված էր։ Կապիտուլյանտն այն իրականացնողին գնդապետից բարձրացրեց գեներալ-մայորի աստիճանի, իսկ պատերազմական ապատեղեկատվության չաստվածը Ֆեյսբուքում ցնծում էր՝ «Գնդապետ Ստեփան Գևորգյանը այս պատերազմի լեգենդներից է։ Նրա անունը դեռ հիշելու եք բոլորդ։ Անփորձանք պարոն գնդապետ»։ Իհարկե, «հիշելու ենք»։ Երբ ժամանակը գա, բոլորիդ վարող-վաստակողներին «ենք հիշելու»…

• Հունիսի 20-ին «Հայաստան» դաշինքից և «Պատիվ ունեմ» դաշինքից զատ որևէ այլ ուժի տրված ձայն նշանակելու է, որ քվեարկողը մեղսակից է այս տղաների մահվան մեջ և համաձայն է, որ ըստ աստվածային արդարության՝ նույն ճակատագրին արժանանա նաև իր որդին, այսինքն՝ զոհվի ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ։

Կից տեսանյութն՝ այստեղ

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը