Կարծիք

07.06.2021 16:53


Ա՛յ դասալիք, երկիր կործանող, դու գյուտ ես ցանկացած մեր երկրի և պետության թշնամու համար

Ա՛յ դասալիք, երկիր կործանող, դու գյուտ ես ցանկացած մեր երկրի և պետության թշնամու համար

Դիմանալու չի․․․

Պաշտոնակար կոչեցյալն ատում է Հայաստանը, հայոց պետությունը, պետական կառույցները և հատկապես բանակը։

Արդեն որերորդ անգամ նա վարկաբեկում է հայոց զինված ուժերը և վիրավորում բոլոր նրանց, ովքեր ծառայել են բանակում, կոփել հաղթանակներ, պաշտպանել մեր սահմանները։ Մի քանի օր առաջ էս պաշտոնակատար կոչված երևույթն ասաց, թե բանակում զինվորներն անասնակեր էին ուտում։ Այսօր էլ, թե «կանֆետը շպրտում էին, զինվորը ճանկռելով այդ կանֆետի հետևից վազում էր»։

Արդեն դիմանալու չէ, պետք է պատասխանեմ․

-Ա՛յ պաշտոնակատար կոչված գյադա, որդիս ծառայել է Ջեբրայիլում, օր ու գիշեր սահմանն է հսկել, որ դու Երևանում՝ որպես ընդդիմադիր հանգիստ ղժղժաս։ Տղաս երբեք չի դժգոհել զինվորական խոհանոցից։ Քաղցրավենիքի պակաս էլ չեն ունեցել, անհրաժեշտության դեպքում կրպակից գնել են։ Այո՛, երբեմն մենք նրան ծանրոց ենք ուղարկել, որտեղ նաև քաղցրավենիք է եղել։

Քո այդ խոսքերով դու վիրավորում ես ոչ միայն զինվորներին, այլև նրանց ընտանիքներին և հայոց պետությանը։

Իհարկե, քո և քեզ շրջապատող դասալիք-մանկուրտների համար բանակում ծառայելն ամոթ է, «էդ էր պակաս, խի ես հարի՞ֆ եմ»։

Ա՛յ դասալիք, երկիր կործանող, դու գյուտ ես ցանկացած մեր երկրի և պետության թշնամու համար։

․․․Պատկերացնում եմ, թե ինչպես է պաշտոնակատար կոչեցյալը փոքր տարիքում ճանկռելով վազել կանֆետի ետևից։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը