Կարծիք

07.06.2021 14:15


Բարև՛, վարչապետ, ես քեզ չեմ ներելու, քանի որ քո վարած անփառունակ քաղաքականության պատճառով ենք այս օրին հասել. ուզում եմ հանձնվես, ուզում եմ չքվես

Բարև՛, վարչապետ, ես քեզ չեմ ներելու, քանի որ քո վարած անփառունակ քաղաքականության պատճառով ենք այս օրին հասել. ուզում եմ հանձնվես, ուզում եմ չքվես

Բարև՛, վարչապետ

Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի երկրի համար սրտացավ, 2008 թվականից քաղաքական ակտիվություն ցուցաբերած, բազմիցս ճնշված և հալածված, երբեմն սխալ ընտրություն կատարած, քո հետ ոչ երկար ճանապարհ անցած՝ Իգոր Ավակյանս։

Ուզում եմ հանձնվես, ուզում եմ չքվես: Մեզ փորձում ես համոզել, թե սխալվել ես բայց կրկին ու կրկին քո խաղն ես խաղում։ Դու կոտրել ես մեր մեջքը, սպիտակեցրիր մազերս մի քանի ամսվա մեջ։
Քո(ձեր) պատճառով հայրենասիրական երգը լսելու ժամանակ արտասվում եմ, դա անբացատրելի զգացմունք է, դուք ու քո նմանները դա չէք հասկանա։ Դու սպանել ես իմ ներսի խելոք, համեստ քեզ լավ ծանոթ Արարատցի Իգրին։
Հիմա գրելուց ևս հուզվում եմ, ու վերհիշում թե ինչ արեցինք մենք…

Իսկ ես քեզ դիմում եմ այն համոզմունքով, որ երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք , և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում քեզ ու քո թիմին։

Ես քեզ չեմ ներելու։

Ես քեզ չեմ ներելու, քանի որ քո վարած անփառունակ արտաքին-ներքին քաղաքականության պատճառով ենք այս օրին հայտնվել։
Ու հիմա ընտրության առաջ ես՝ ենթարկվե՞լ ժամանակին, թե՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ տեսնեմ խաղից դուրս, որովհետև այն ժամանակը, որ քեզ ենթակա էր երեկ, այսօր այլևս չկա: Այսօրվա մեր դառնությունը կուտակվել է քո ժամանակ:

Բայց այսօրը ապագա էր երեկ: Իսկ վաղն ապագա է այսօր, ու այն պիտի գա առանց քեզ, դու սպառել ես քո ժամանակը ստի վրա հենվելով։

Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Իգոր Ավակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը