Լրահոս

10.06.2011 15:08


Արծվիկ Մինասյան. «Իշխանությունն ու ՀԱԿ–ը երկխոսել են, երկխոսում են և շարունակելու են երկխոսել»

Արծվիկ Մինասյան. «Իշխանությունն ու ՀԱԿ–ը երկխոսել են, երկխոսում են և շարունակելու են երկխոսել»

Այսօր համատեղ ասուլիս են տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը և ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ա. Մինասյանը նշել է, որ Հայաստանի քաղաքական օրակարգն արհեստականորեն ձևախեղվում է, և քննարկման է դրվում մի հարց, որն ամենևին էլ երկրի առջև ծառացած մարտահրավերներից հիմնականը չէ։

–Թե՛ ՀԱԿ–ի և թե՛ իշխանության պատասխաններից ակնհայտ երևում է, որ նրանք ոչ միայն երկխոսել են, երկխոսում են և շարունակելու են երկխոսել, այլ նաև իրենց շախմատային խաղի մեջ այն դրսևորվում է յուրահատուկ քայլերի կոմբինացիայի տեսքով–նկատել է ՀՅԴ պագամավորը։

Նա պատահական չի համարում, որ Լևոն Տեր–Պետրոսյանն իր մայիսի 30–ի ելույթում հաստատել է, որ եղել է ոչ ֆորմալ երկխոսություն, իսկ սյժմ ՀԱԿ–ը փորձում է դա տեղափոխել ֆորմալ դաշտ։ ՀԱԿ–ը ֆորմալ դաշտ ասելով հասկանում է պատվիրակության ձևավորում, որն, ըստ բանախոսի, շախմատային լեզվով ասած, շախ է իշխանությանը։ Նրա կարծիքով իշխանության կողմից վերջնական շախ ներկայացնողը պետք է լինի Սերժ Սարգսյանը։

Ըստ բանախոսի՝ շատ պարզ է, որ երկու կողմերն էլ ընդունել են, որ իրենք շախմատ են խաղում։

–Եթե իշխանությունն ընդդիմության պատվիրակություն կազմելու քայլին պատասխանի սեփական պատվիրակություն կազմելով, դա կնշանակի զբաղվել ինքնաոչնչացմամբ–ընդգծել է Ա. Մինասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը