0-ից մինչև 0,3 տոկոս քվե ակնկալող «կուսակցությունների» մասնակցության նպատակն է փոշիացնել գործող իշխանությունից դժգոհ ընտրազանգվածի ձայները
Շատերի մոտ հարց է առաջանում, թե ո՞րն է 0-ից մինչև 0,3 տոկոս քվե ակնկալող «կուսակցությունների» մասնակցության իմաստը, ինչո՞ւ են որոշել մարդիկ 5 միլիոն ընտրագրավ նետել ջուրը։
Ամեն ինչ շատ պարզ է, դա շատ հին քաղաքական տեխնոլոգիա է, որի նպատակն է փոշիացնել գործող իշխանությունից դժգոհ ընտրազանգվածի ձայները, դրանով իսկ փորձել նվազեցնել իրական քվե ստանալու հնարավորություն ունեցող ընդդիմադիր ուժերի ձայները։
Կարծում եմ` արդեն հասկացաք նաև, թե ինչու են օդից լրիվ «պատահաբար» ընկած տասնյակ «կուսակցությունները» զբաղված իշխանությանը քննադատելով։ Նման «աշխատանքի» համար կարելի է ոչ միայն վճարել այդ 5 միլիոն դրամը, այլ նաև ֆինանսավորել այդ «երրորդ ուժերի» քարոզարշավը։
Այնպես որ, սիրելի ընկերներ, եթե ձեր հորաքրոջ որդու կամ տակի հարևանի հորդորով որոշել եք քվեարկել ձեզ ու մեզ անհայտ մեկի օգտնին, ապա հանգիստ կարող եք ուղիղ ընտրել Նիկոլին։
Հ.Գ. ժամանակին այս տեխնոլոգիան ակտիվորեն կիրառեցին Չիլիում Սալվադոր Ալյենդեին իշխանության բերողները։ Համոզված եմ` եթե պարոն Ս.Ալյենդեն այսօր հնարավորություն ունենար խորհուրդ տալ, ապա կտրականապես կոչ կաներ զերծ մնալ դա անելուց։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից