Լրահոս

10.06.2011 14:00


Վահե Սարգսյան. «Մեր մասնակցությունը աղոթքին ինքնին կհաստատի, որ մենք հրաժարվում ենք այդ եկեղեցիներից»

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը, լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի Վրաստան այցելելուն, ասել է, թե  հույս ունի, որ Ջավախքում հայկական թեմ կստեղծվի, և կրթամշակութային լուրջ քայլեր ձեռնարկելու միջոցով կլուծվի այնտեղ հոգևոր անվտանգության հարցը։

–Թբիլիսիի իրականությունը շատ տարբեր է Ջավախքից, ամբողջովին տարբեր են այս տարածքների խնդիրները, և Ջավախքում առանձին թեմ հաստատելու հարցն արդեն հասունացած է,–ընդգծել է նա։

Վահե Սարգսյանի խոսքերով, սակայն, կաթողիկոսի այցը Վարաստան պետք է համարել ոչ թե նպատակ, այլ  միջոց։

–Վիճելի հինգ եկեղեցիներից Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի այցը կաթողիկոսի օրակարգից հանված է։ Կաթողիկոսները այցելելու են մի շարք քաղքեդոնիկ եկեղեցիներ, և եթե Իլյա Բ-ի նախաձեռնությամբ աղոթք տեղի ունենա (որը անպայման տեղի կունենա, քանի որ իրենք են տանտերերը), մեր մասնակցությունը աղոթքին ինքնին կհաստատի, որ մենք հրաժարվում ենք այդ եկեղեցիներից, ընդունում ենք դրանք որպես վրացական։ Վրացական կողմն արդեն հող է նախապատրաստում մանևրելու։ Օրինակ արդեն հայտարարել են, թե դա պետության խնդիրն է։ Հա, կաթողիկոսին Սահակաշվիլին կարող է ասել, թե՝ ես կքննարկեմ՝ կորոշենք։ Խոստումներ մենք շատ ենք լսել,–ընդգծել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը