Ես ընտրելու եմ «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքը. Մարինե Պետրոսյան
Էսօր, երբ գրում եմ էս տողերը, 2021 թվի հունիսի վեցն ա։ Մեր պարտությունից անցել ա ամբողջ յոթ ամիս։ Իսկ արտահերթ ընտրություններին մնացել ա երկու շաբաթ։ Ես արդեն որոշել եմ ում եմ ընտրելու։ Չափանիշները, որոնք ընկած են իմ ընտրության հիմքում, երկվության տեղ չեն թողնում։ Ես ընտրելու եմ էն ուժին, որը կարողություն ունի հաղթելու Նիկոլին և հասնելու նրա մահաբեր թիմի վերջնական հեռացմանը մեր քաղաքական դաշտից։ Չափանիշ երկրորդ՝ ես ընտրելու եմ էն ուժին, որը կարողություն ունի հաղթելու որոշիչ առավելությամբ և կազմելու կայուն, ուժեղ կառավարություն։ Այսինքն ես ընտրելու եմ էն ուժին, որի հաղթանակը կփրկի մեզ անվերջ իրար հաջորդող թույլ կառավարությունների ճահիճի մեջ խրվելու չարագուշակ հեռանկարից, ինչը վերջնական կործանում կնշանակեր կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի համար։
Մեր երկրում էսօր կա մեկ ուժ, որը բավարարում ա նշածս պահանջներին և ես ընտրելու եմ հենց էդ ուժին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։
Գիտեմ, ընկերներիս մեջ բացականչողներ կլինեն՝ ո՞նց, Քոչարյանի՞ն։ Այո, Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանը սուրբ չի։ Քաղաքականության մեջ սրբեր չեն լինում։ Բայց Ռոբերտ Քոչարյանը դև էլ չի։ Էն, որ շատ հայաստանցիների գիտակցության մեջ Քոչարյանի կերպարը նկարված ա որպես դևի կերպար՝ դիվականացման հայոց չարագուշակ դիսկուրսի արդյունքն ա։ Դիվականացման դիսկուրսը սկսվել ա անկախության հենց առաջին տարիներից և թունավորել ա մեր երկրի քաղաքական կյանքը։ Առաջին «դևը» Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որին կնքել էին որպես «ցուրտ ու մութի» հեղինակ և որին Արշակ Սադոյանը, Ազգային ժողովի բարձրախոսները առավոտից իրիկուն բաց չթողնելով, դիմակազերծում էր որպես «մազութ լափողի»։ Լևոնը նեղացած հրաժարական տվեց գնաց, տասը տարի հետո վերադարձավ և 2008-ի նախընտրական հանրահավաքներում, մեծ ճարտասանի հսկա վրձինը ձեռքն առած, Ազատության հրապարակը ողողած ժողովրդի աչքին Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հաջողությամբ ներկեց որպես դևերի՝ որպես «թաթար-մոնղոլական կլանի գողապետերի»։ Նիկոլ Փաշինյանի մահացու ֆենոմենը՝ դևերին ասֆալտին ծեփելու իրա խոստումով, դիվականացման մեր էս ավանդույթից ա ծնվել և մինչև էսօր՝ էդ ավանդույթի հյութերով ա գոյատևում։ Ուրեմն վերջապես կտրել ա պետք էդ մահաբեր ավանդույթի շղթան։
Ես ուշադիր հետևում եմ «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպումներին և ուրախությամբ նկատել եմ, որ դրանցում կենտրոնականը ոչ թե նեգատիվիզմն ա, այլ ապագայի նկատմամբ հավատը, Հայաստանն էսօրվա նվաստացած վիճակից դուրս բերելու խոստումը։ Դա շատ լավ նշան ա։ Ես հավատում եմ, որ Հայաստան դաշինքը վճռական հաղթանակ կտանի մոտակա ընտրություններում և մենք, հաղթահարելով էս սև շրջանը, դուրս կգանք նոր մի ճանապարհ։ Էդ ճանապարհը հեշտ չի լինելու։ Մեզ սպասում են բազում դժվարություններ։ Մենք կհաղթահարենք էդ դժվարությունները, եթե հասկանանք, որ եկել են նոր ժամանակներ և մեզ պետք ա նոր քաղաքական դիսկուրս, որը կլինի ոչ թե մազութ լափելու մասին, թաթար մոնղոլների կամ ավազակապետերի մասին, սրան նրան ասֆալտին փռելու մասին, այլ կվերաբերի էսօրվա աշխարհի իրողություններին և էդ իրողությունները հասկանալով՝ ուժեղ ու ժամանակակից Հայաստան կառուցելու ուղիներին։

ԵՍ ԸՆՏՐՈՒՄ ԵՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ:
Մարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից