Լրահոս

10.06.2011 13:55


Արամ Կարապետյանին «не холодно, не жарко»

Արամ Կարապետյանին «не холодно, не жарко»

ՀԱԿ–ն առաջարկում է իշխանությունը հանձնել արտահերթ ընտրությունների միջոցով։ Հիմնական թեման արտահերթ ընտրությունների թեման է, որի համար ձևավորվելու է 5–հոգանոց պատվիրակություն։ Եթե երկխոսությունը կայանալու է այդ թեմայով, այն չի կայանա, որովհետև մարդիկ իշխանությունը հանձնել չեն ուզում ո՛չ արտահերթով, ո՛չ առանց արտահերթի,–«Հայելի» ակումբում նման կարծիք է հայտնել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

Նրա խոսքերով՝ եթե արտահերթ ընտրությունների անցկացումը իշխանափոխություն չի նշանակում, ապա այն ընդհանրապես անհասկանալի է։

Երկխոսության գործընթացի մեջ, ըստ Ա. Կարապետյանի, որևէ անտրամաբանական բան չկա, ու գործընթացն առաջ է գնում այնպես, ինչպես պետք առաջ գնա։

Այդ գործընթացում չներգրավված  ՆԺԿ–ին այն ո՛չ ձեռնտու է, ո՛չ էլ ձեռնտու չէ։

Нам не холодно, не жарко,–ասել է նա։

Նրա խոսքերով՝ երկխոսությունից երկիրը դեռ ոչինչ չի շահել, բացի լարվածության թուլացումից ու քաղբանտարկյալների ազատարձակումից։

Միշտ երկխոսությունը ներկայացվում է, որ ելք գտնվեց։ Բայց ի՞նչ ելք։ Եթե սա կբերի երկրի կյանքում արմատական փոփոխությունների, ոչ միայն կողջունենք, այլև կասենք՝ շա՛տ ապրեք,–նշել է Ա. Կարապետյանն ու հավելել,–բայց եթե այս ամենը բերելու է «Միասնության» դաշինքի, այսինքն՝ երկու ուժ իրար հետ դաշինք կազմեն… Որովհետև շատ հարցերում, եթե նայենք, նույն դիրքորոշումն է՝ Ղարաբաղի հարցում և այլն։

Նրա խոսքերով՝ հենց Լևոն Տեր–Պետրոսյանն է ի վերջո պաշտոնների նշանակել նույն Սերժ Սարգսյանին, ինչը պատահական չէ, քանի որ գաղափարները համընկնում են։

Ի՞նչ է՝ Լևոն Տեր–Պետրոսյանը չի՞ հասկացել՝ ում ինչ է տալիս։ Քաղաքական կուրսի նույնություն կա։ Դա կարող է բերել միացության կամ չմիացության։ Բայց տպավորություն թող չստեղծվի, թե այդ միասնությունը ինչ–որ բանի բերելու է, և դաշտում մնացածներն իրենց պատուհանից գցելու են։ Ոչ մի նորություն չկա,–ասել է Արամ Կարապետյանը։

7or.am

   

Այս խորագրի վերջին նյութերը