Կարծիք

06.06.2021 15:58


Սոցհարցումների փոխարեն

Սոցհարցումների փոխարեն

Արմեն Գևորգյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Սոցհարցումների փոխարեն

Առաջարկում եմ բոլորիս՝ գտնել մի քանի րոպե ժամանակ, անջատել հեռախոսները, դուրս գալ սոցիալական ցանցերից, անջատել հեռուստացույցը՝ չլսելու համար թեկնածուներից, քաղաքական գործիչներից որևէ մեկին, ու ինքնուրույն կատարել հետևյալ վարժությունը։ Իսկ վարժությունը կազմված է երկու պարզ հարցից.

1. Որո՞նք ենք առաջիկա իշխանության հրատապ, առաջնահերթ անելիքները։ Օրինակ, ըստ իս՝ անվտանգության ապահովում, արժանապատիվ խաղաղության հաստատում, ներքին համերաշխության հաստատում, տնտեսական փլուզման կասեցում։

Ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի կազմի իր ինքնուրույն ցանկը։ Վստահ եմ, որ էական տարբերություններ չեն կարող լինել։

2. Վարժության երկրորդ հարցը ավելի պարզ է. Արդյոք Նիկոլը ունա՞կ է այս խնդիրները լուծել։

Տարբեր պատճառներից ելնելով՝ այս հարցի պատասխանը կարելի է չբարձրաձայնել, բայց ինքներս մեզ, մեր խղճի առաջ պարտավոր ենք անկեղծ պատասխանել։

Այս պարզ վարժությունը անելուց հետո, կարծում եմ, սպասվող ընտրությունների արդյունքն ակնհայտ կլինի»։

Այս խորագրի վերջին նյութերը