Լրահոս

10.06.2011 13:31


Արտակ Զաքարյան. «Կ. Կարապետյանի հայտարարությունը կուսակցության պաշտոնական տեսակետն է»

Արտակ Զաքարյան. «Կ. Կարապետյանի հայտարարությունը կուսակցության պաշտոնական տեսակետն է»

Լրագրողների հետ են հանդիպել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը և ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթին Լևոն Տեր–Պետրոսյանի տված հարցազրույցին, թե նա սպասում է անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին, «7օր»–ը հարց է ուղղել Ա. Զաքարյանին՝ արդյոք նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությունը համարո՞ւմ է պաշտոնական տեսակետ։.

–Մեր կուսակցության մամուլի քարտուղարը, տարածելով հայտարարություն, ներկայացրել է ընդհանուր դիրքորոշումը, և կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցության մամուլի խոսնակը ներկայացնում է նրա պաշտոնական տեսակետը։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ է, ով նույնպես ներկայացրել է պաշտոնական տեսակետ,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը