Լրահոս

05.06.2021 15:30


Էդգար Ղազարյանը նոր նախաձեռնություն է սկսել՝ «Զրո ձայն թշնամուն, զրո ձայն դավաճանին» կարգախոսով (տեսանյութ)

Էդգար Ղազարյանը նոր նախաձեռնություն է սկսել՝ «Զրո ձայն թշնամուն, զրո ձայն դավաճանին» կարգախոսով (տեսանյութ)

Ես գտնվում եմ հայտնի «Զանգեր» կոչվող վայրի մոտ, որը խորհրդանշական իմաստ ունի և այստեղից սկսում է Սյունյաց աշխարհը և այս ուղիղ եթերի իմաստն այն է, որ ես այս խորհրդանշական վայրից նախընտրական քարոզարշավից ընդամենը 2 օր առաջ ուզում եմ հայտարարել մի մասնավոր նախաձեռնության մասին, որը, կարծում եմ, պետք է ճակատագրական լինի մեր ժողովրդի համար: Այս մասին այսօր Սյունիքի մարզում ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Նախաձեռնությունը կոչվում է «Զրո ձայն թշնամուն, զրո ձայն դավաճանին» և խոսքը վերաբերում է հայ ազգի ամենամեծ թշնամու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը: 2018 թվականին նա, խաբելով մարդկանց, նրանց ազնիվ հույզերը, ապրումները, լավ ու բարեկեցիկ կյանքի հեռանկարը օգտագործելով, զավթել է իշխանությունը և այն օգտագործել վատագույն կերպով և հայ ժողովրդի պատմության մեջ պարգևելով ամենամեծ չարիքը՝ հազարավոր կորուստներ, հայրենազրկում, երկու անկախ պետականության փաստացի կործանում և հիմա նա շարունակում է իր հանցավոր գործունեությունը»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Նա նաև նշեց, որ քարոշարշավը դեռ չի մեկնարկել պաշտոնապես, բայց Նիկոլ Փաշինյանը պաշտոնական դիրքը չարաշահելով և պետական ռեսուրսները օգտագործելով՝ սկսել է նախընտրական քարոզարշավը:

«Միացեք «Զրո ձայն թշնամուն, զրո ձայն դավաճանին» կարգախոսով նախաձեռնությանը և սա տարերային նախաձեռնություն է, որը որևէ մեկի կողմից չի ղեկավարվելու, և խնդիրը այն է, որ ոչ միայն մենք չքվեարկենք այդ թշնամու և նրա խմբակի օգտին, այլև յուրաքանչյուրս աշխատանք տանենք մեր շրջապատում: Սյունյաց ողջույն դավաճան և խաբեբա սրիկային»,- նշեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը