Կարծիք

05.06.2021 08:44


Կներես ՈՐԴԻՍ, կներես, որ էս տեսակ ազգի համար քեզ զոհեցի

Կներես ՈՐԴԻՍ, կներես, որ էս տեսակ ազգի համար քեզ զոհեցի

Կներես ՈՐԴԻՍ, կներես, որ քեզ բանակ ճանապարհեցի, կներես, որ էս տեսակ ազգի համար քեզ զոհեցի, իմ միակ ու թանկ ՏՂԱՍ, նրանք արժանի չէին, որ դու զոհեիր քո կյանքը նրանց կյանքի համար։

Հայը այլևս ազգ չի, այն ցեղախումբա, վայրենի մի ցեղախումբ, էս ցեղի կամար հերիքա մի փոր հաց ու մի բաժակ գինի, սրանք մոռացան ՁԵԶ, սրանք ուրացան ՁԵԶ, սրանց ինչ էլ ասեմ քիչ է։ Ի՞նչ էիք տոնում, մատաղ սերնդի կոտորա՞ծը։ Մենակ չասեք՝ Աստղ չարացել ես, սուտ ու մուտ խորհուրդներ չտաք, սուտ բարեպաշտությամբ չզբաղվեք։ ՏՂԵՐՔՆ էին ափսոս։ Կներես ՏՂԵՍ, որ ես դեռ ապրում եմ:

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մոր՝ Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը