Կարծիք

05.06.2021 08:33


Սարյանի գինու փառատոն, դիահերձարանի նկուղում պարկերով դիակներ, գերեվարված ու սկոտչով ձեռք ու բերան կապած զինվորներ

Սարյանի գինու փառատոն, դիահերձարանի նկուղում պարկերով դիակներ, գերեվարված ու սկոտչով ձեռք ու բերան կապած զինվորներ

Անընդհատ տարբեր տեսարաններ են աչքիս առաջ...Սարյանի գինու փառատոն...դիահերձարանի նկուղում պարկերով դիակներ...գերեվարված ու սկոտչով ձեռք ու բերան կապած զինվորներ...

Ու չեմ հասկանում...

Այսօր աղջկաս վերջին զանգն էր...ամբողջ միջոցառման ընթացքում լաց եղա...պատկերացնում էի՝ ոնց են 2 տարի առաջ այսպիսի լույս երեխեք բեմի վրա ուսուցիչներին շնորհակալական խոսքեր հղել, պարել, երգել, արտասանել...ու հիմա չկան, չկան նույնիսկ շատերի դիերը...

Ու կրկին աչքիս առաջ Սարյան փողոցն է, Հրազդանի կիրճի երաժշտությունը ու անհոգ հունիսմեկյան տոնակատարությունը հրապարակում...

Մարդկությանը կործանում է անտարբերությունը, ուրիշի ցավի հանդեպ անհաղորդ լինելը...

Ուրիշի, ով առանց քեզ ճանաչելու, ուղարկել է իր տան ճրագին, միակին, որ պաշտպանի ՔՈ հայրենիքը, քո անվտանգությունը...

/Ես ոչ ոքի չեմ դիմում, բայց ինչ որ մի տեղ, ինչ որ մի բան սխալ է: Վիլյամ Սարոյան/

Անահիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը