Լրահոս

10.06.2011 12:09


Սիրիա. «Ջիսր էշ–Շուգուրում ռազմական գործողություններ են սկսվել»

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Սիրիայի  պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Ջիսր էշ–Շուգուր քաղաքում և նրա շրջակայքում հանգստությունը վերականգնելու և գրոհայինների խմբին ձերբակալելու նպատակով ռազմական գործողություններ  են սկսվել։

Հիշեցնենք, որ Սիրիայի  իշխանությունները պնդում են, թե այդ քաղաքում զինված ավազակախումբը սպանել է իրավապահ մարմինների120 աշխատակցի։

Ավելի վաղ այդ քաղաքից տեղեկություններ էին ստացվում, թե քաղաքային իշխանություններին հրաման է տրված պատժամիջոցներ  կիրառել բանակչների  նկատմամբ։ Տեղի բնակիչները հայտնում են, որ պատժամիջոցների  թվում է նաև բժակական օգնությունից բանակիչների օգտվելն արգելելը։

Այս խորագրի վերջին նյութերը