Այսօր կապիտուլյանտն իր զոմբիների առաջ հոնգուր-հոնգուր լաց է եղել, թե` բա չե՞ք ասի, զոմբիլենդի հպարտ քաղաքացիներ ջան, վարչապետի աթոռն ուզուրպացնելուց հետո նյութական վիճակս կտրուկ վատացել է` 2018-ի խեղափոխական մեծ «շուխուրից» առաջ ավելի լավ էի ապրում...
Այսինքն թե` նախկինների օրոք, երբ 650 հազար դրամ աշխատավարձ էր ստանում, որպես Սերժի մոտ թունդ ընդդիմադիր աշխատող պատգամավոր, «ռեժիմին» անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար ավելի շատ կողմնակի եկամուտ էր ստանում` նյութապես ավելի լավ վիճակում էր, քան հիմա, երբ ամեն ամիս միայն պետական բյուջեից 1 միլիոն 300 հազար դրամ է դնում գրպանը, որպես որպես ողբերգական հանգամանքների բերումով վարչապետի պաշտոնում հայտնված դժբախտ պատահականություն։ «Կողմնակի եկամուտների» մասին համեստորեն լռում եմ...
Խե՜ղճ կապիտուլյանտ...