Լրահոս

10.06.2011 12:10


Ճապոնական թեյի մեջ ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել

Ճապոնական թեյի մեջ ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, ճապոնական Սիձուոկա պրեֆեկտուրայում աճեցված թեյի մեջ հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր։ Ճապոնական իշխանությունները դրա պատճառը համարում են «Ֆուկուշիմա–1» ատոմակայանում վերջերս տեղի ունեցած վթարների շարքը։

Ռադիոակտիվ թեյի 1 կգ–ի մեջ առավելագույնը 500 բեքերելի փոխարեն հայտնաբերվել է 679 բեքերել ցեզիում։

Թեյի մեջ ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման մասին հայտարարությունից հետո արտահանող ընկերությունները ստիպված են եղել Սիձուոկայի թեյից հրաժարվել։

Մոտ ժամանակներս թեյի ֆաբրիկաներում ռադիոակտիվության չափումներ  կիրականացվեն։

Այս խորագրի վերջին նյութերը