Կարծիք

04.06.2021 17:55


Գլխուղեղի նիկոլիզմ

Գլխուղեղի նիկոլիզմ

Ավելի դիպուկ բնութագրել համազգային հավաքական խեղկատակին, քան տարածվող վարակ «նիկոլ» անվանումով, անհնար է: Այդ ախտը անխնա ախտահարում է երկրի բոլոր օրգանները: Հայերեն այդ վարակի անվանումն ավելի մեղմ է հնչում:

Երբ առաջին անգամ՝ 29.05.2021 թվականին, Շենգավիթ համայքնում մեր երկրի խեղկատակության պատվավոր դափնեկիրը հայտարարեց. «Դա չի նշանակում, որ մենք մեր պարտությամբ չպետքա հպարտանանք, մտածեցի՝ լեզվային պարազիտները խանգարեցին միտքը ձևավորել: Բայց երբ, հենց հաջորդ օրը՝ Սպիտակում կայացած մեկ այլ խմբման ժամանակ, նա կրկնեց ՝ «և ես հպարտ եմ նրանով, որ, այո, մենք պարտվել ենք, և էս պարտության պատասխանատվությունը մերնա», պարզ դարձավ, որ մենք գործ ունենք ոչ թե քաղաքական գործչի, պարտությամբ հպարտացող անառողջ ավտոկրատի հետ, այլ՝ ցցուն կլինիկական դեպքի:

Ուշագրավ է, որ անվերապահ խեղկատակի այս խոսքերը որևէ «նիկոլոիդ», չփորձեց խմբագրել, «բացատրել» կամ մեկնաբանել: Հետևություն՝ կամ իրենք համակարծիք են և никол головного мозга ախտը նրանց կոլեկտիվ հիվանդությունն է , կամ ՝ համոզմունք է, որն, իրենց դեպքում, ևս հիվանդություն է, կամ՝ լռությամբ փորձելու են մաշեցնել, մոռացության տալ շեֆի վերբալպարազիտարությունը: Կա նաև 4-րդ տարբերակը՝ ամոթի զգացումը:

Ինչ ամոթ , ինչ բան:

Ամոթը ,սակայն, իսպառ բացակայում է «նիկոլոիդ» տեսակի մոտ: Հենց ինքը՝ տեսակի հիմնադիրը, իրեն բնորոշ անթերի ցինիկությամբ փաստում ՝ «մենք բոլորս ամաչելու ոչ մի բաչունենք»: Սա ասում է մի գոյացություն, որի օրոք թուրքերը քսան օրից ավելի է , ինչ ներխուժել են Հայաստան, տեղակայվել երկրի երկու մարզերի տարածքներում: Սա ասում է մի գոյացություն, որի ղեկավարման օրերին, երկիր ներխուժած թուրքը սպանում և գերեվարում է հայ զինվորների, ծեծում հայ հովիվի, քշում-տանում անասունների:

Ամաչելու ոչ մի բան չունի մեկը, որի ազգային նորօրյա հերոսների դիակները յոթ ամիս շարունակ նեխվում են դիահերձարանում: Իսկ նա՝ երկրի թիվ մեկ պատասխանատու գոյանքը՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ (03.06.2021 թ.) ասում է՝ «չի կարող կառավարությունը, առողջապահության նախարարը գնալ ամեն օր բոլոր տեղերը պտտվել, տեսնել ոնց է տեղերում: Սա կրթության, մասնագիտական էթիկայի խնդիր է»,-նշում է նա:

Այս գոյանքը չի ամաչում իր տգիտությունից, այլապես, խոսելով կրթությունից և մասնագիտական էթիկայից, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում չէր նշանակի մի անհայտ իրավաբանի: Երկրորդ. եթե ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածին հասանելի լիներ պետական համակարգի աշխատանքը, ապա նա չէր թողարկի իր հերթական անտիթրենդային՝ վերևում հիշատակված հիմարությունը: Իրոք, նախարարը չպետք է ամեն օր շրջեր դիահերձարաններում: Այդ նախարարը պետք է աշխատող մեխանիզմ ներդներ, բոլոր անհնարին միջոցները ձեռնակեր, որպեսզի տղեքի մասունքները չփտեին դիահերձարաններում: Ցավն այն է, որ այս իրավիճակից չի ամաչում ոչ վարչապետ գոյանքը, ոչ էլ նրա առողջապահության նախարարը: Վերջինն օրեր առաջ հայտարարեց՝ իր բացթողումն է դիահերձարանում փտող դիակների փաստը: Բայց այդ բացթողման համար աշխատանքից ազատվեցին դիահերձարանի շարքային աշխատողները, ոչ թե պրոֆան նախարարը: Ու սրանից ևս չի ամաչում Նիկոլ Փաշինյանը:

Ընդհանրապես նա ոչ դրսի, ոչ նեսի «ամոթանքներից», չի նեղվում: Չի ամաչում իր տիեզերական հայրենադավությունից: Չի ամաչում զոհերի թիվը պլուս մինուսով հաշվելուց: Չի ամաչում 10.000 քառակուսի կիլոմետր հայրենիքը թուրքին հանձնելուց, չի ամաչում սեփական ժողովդրին, բանակը վարկաբեկելուց: Չի ամաչում Շուշին թուրքական համարելուց, չի ամաչում Շուռնուխի, Որոտանի , Սոթքի համար հարց բարձրացողներին «լացողներ» որակելուց : Չի ամաչում , երբ ՌԴ նախագահ Վ. Պուտինն է բացահայտում Փաշինյանի ՝պատերազմը ժամ առաջ չդադարեցնելու անհասկանալի, անսքող ձգձգումը: Չի ամաչում, երբ ալիևն է իրեն ծաղրում: Չի ամաչում «սյունյաց ողջույնից»: Չիամաչում օրեր առաջ Եվրոպայի մայրաքաղաքում իրեն ուղղված «ազգի դավաճան», «թուրք», բնութագրումներից: Չի ամաչում, երբ իր պաշտոնական ուղերձները հրապարակայնորեն երեքից ավել անգամ խմբագրվում են, չի ամաչում ,երբ կողակցին՝ կնոջը, գործուղում է բունկերներ՝ չգիտես ում ու ինչ նպատակով բարոյական աջակցություն ցույց տալու, չի ամաչում բունկերներում պահ է մտնելուց ու թիկնապահական շլեյֆով իր մարմինը կառավարության մի մասնաշենքից մյուսը տեղափոխելուց: Չի ամաչում իր անկիրթ բառամթերքից: Այսքանից հետո էլ, տղամարդ կությանմասին ինչ-որ ջրալի հիշատակումներ է անում ու իր անբուժելի գավառական լեզվով ու էությամբ, փորձում սադրել կամային տղամարդկանց ՝ իրեն տղամարդկության իրական դաս տալու: Նա չի ամաչում իր դավաճանության օրացուցային ստերից:

Նա չի հասկանում

Օրերս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ հայրական ապտակ հասցրեց իր հոգեզավակին ՝ այլևս չթաքցնելով վերջինի «հիվանդությունը»: Քաղաքական հայրը բացահայտ ասաց՝ «Նիկոլ փաշինյանը» չի հասկանում:

27.05.2021 թվականին, Հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում, Լևոն Տեր –Պետրոսյանը բառացի ասաց. «Այսօր Ռուսաստանի հետ պետության բանակցողը Փաշինյանն է: Տարածաշրջանում իր ծրագրերի մասին Ռուսաստանը միայն նրան է ասում, բայց նա չի հասկանում իրեն ինչ են ասում»: Մեկ օր տարբերությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկ այլ խոսքը՝ նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանի շուրթերով, հնչեց հետևալ կերպ.«Փաշինյանն ապացուցեց, որ քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը: Ավելին, նա չի հասկանում անգամ, թե ինչում է մեղադրում Առաջին նախագահին, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին»:

Գետնտախորշերում հայտնվելու չափ վիրավորկան է, որ Հայաստանի ղեկավարի վերաբերյալ օգտագործվում է «չի հասկանում» բառարակապակցությունը: Սա բացառիկ ամոթանք է, ազգային ողբի հասնող իրողություն: Նման նսեմացնող արտահայտությամբ չի բնութագրվել որևէ հայ ղեկավար:

Իրապես, Նիկոլ Փաշինյան երևույթը ոչ միայն քաղաքականությունից չի հասկանում , այլև չի հասկանում, որ սարը, որի գագաթ վեց ամիս ձնապատ է, սովրական սար չէ, այլ՝ հայրենի բնաշխարհի անքակտելի մասն է, իսկ ռազմավարական առումով՝ մարտական դիրք: Նա անգամ չի հասկանում, որ աշխարհի բոլոր սարերի գագաթները ձյունապատ են լինում տևական ժամանակ: Նիկոլ Փաշինյան գոյանքը չի հասկանում , որ Սև լիճը՝ սև ջուր չէ: Այն մեր հայրենիքի մի գողտրիկ անկյունն է, որի համար պետք է պայքարել: Նրա հիվանդագին ուղեղի պտույտը արտանետում է՝ «Հիմա ասեն՞ք, որ «Սև ջրի» էդ 30 %-ի համար պատերազ՞մ ենք սկսելու»: Հետաքրքիր է՝ իսկքան՞ի տոկոսի համար պետք է պատերազմ սկսվի:

Բացառապես Նիկոլ Փաշինյանի մտածված դավադրության, երկրի դարպասները միտումնավոր բաց պահելու, ապիկարության ու տգիտության հետևանքով է, որ ցայսօր թուրքը «Սև լճի» համար ռազմաքաղաքական ղումմար է խաղում :

Նիկոլ Փաշինյան գոյանքը չի հասկանում, որ բանակը ռեստորան չէ: Այն երկրի անվտանգության երաշխավորն է: Նա չի հասկանում, որ ելակը չէ, որ առաջնային է բանակի համար, այլ զրահաբաճկոնն ու սաղավարտը: Նիկոլ Փաշինյանի տգիտության ապոֆեոզը ի ցույց դրեց հենց ինքը, երբ խոստովանեց՝ պատերազմի ժանանակ մեր բանակն ունեցել է սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր, բայց ՊՆ- ից իր «հատուկ մարդը» իրեն գոնե մեկ անգամ այդ մասին չի ասել: Հարց առաջանում՝այդ ինչ՞ու և ո՞վ որոշեց, որ բանակում հենց ելակի կարիքը կա, բայց ոչ սաղավարտի ու զրահաբաճկոնի:

Փաշինյանն ինքն է ի ցույց դնում իր միջակությունը, ապացուցելով, որ պատշաճորեն չի կարող ընկալել բանակի առաջնային խնդիրները: Բանակը նա ընկալում է որպես իր կամուֆլյաժային ձևական շրջայցերի շոուների «պավիլյոն»:

Նա չի հասկանում, որ թուրքերի հետ ճանապարհ բացելը վտանգավոր է: Ավելին, իր պատասխանում ասում է՝ ամեն ինչն էլ վտանգավոր է ու քրոնիկ պերսեվերացիայի դրևորմամբ՝ տրակտատ է ներկայացնում տանից դուրս գալու և չգալու հավասար վտանգների մասին: Այստեղ է ասված՝ он не чует под собой страну.

Հայերս միշտ մեղադրել ենք Լենինին ու Ստալինին հայոց հողերը մեր թշնամուն նվիրելու համար: Մեր աչքի առաջ մեր հողում ծնվել է նոր Լենին-ստալինյան սիմբիոզը՝ ազգության իբրև հայ: Նալենին-ստալինյան մեթոդների կրկնօրինակումով , մեր հայրենիքի հողերը նվիրում է մեր թշնամուն՝մեր աչքերի առաջ: Այս հայ «Իսկարիովտացին» չի կախվում ծառից ,այլ սեփական խոստովանությամբ , սպասում է , թե երբ են իրեն տանելու կախաղան:

Լիլիթ Աղեկյան

Աղբյուրը` esse.am

Այս խորագրի վերջին նյութերը