«Ուսապարկերից» մեկը հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի օր առաջ Անվտանգության խորհրդի նիստում Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ քվեարկեցին Մեղրին թշնամուն հանձնելուն: Որից հետո էլ նրանք սպանվեցին խորհրդարանում: Այսպիսով, տրամաբանական հարց. Եթե Կարեն Դեմիրճյանն ու Սարգսյանը դեմ էին Մեղրին հանձնելուն և նրանց սպանեցին դրա համար, ապա ինչու՞ նրանց սպանությունից հետո Մեղրին չհանձնվեց թշնամուն: Եվ ինչպե՞ս է պատահում, որ ըստ ձեր տրամաբանության, բոլորը ցանկանում էին հանձնել ինչպես Արցախը, այնպես էլ Մեղրին, միայն դուք իբր դա չեք ուզում, բայց դուք հանձնեցիք Արցախը իսկ հիմա էլ ցանկանում եք Մեղրին կամ «Զանգեզուրի միջանցքը» հանձնել թշնամուն:
Այո, հոկտեմբերի 27-ը մեր երկրի պատմության ամենասարսափելի էջերից մեկն է, բայց 2020 թվականի հոկտեմբերի 19-ը, երբ Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու Վլադիմիր Պուտինի առաջարկը, ինչից հետո մենք կորցրեցինք Հադրութն ու Շուշին, և ավելի քան 3000 մարդ զոհվեց, էլ ավելի սարսափելի էջերից է:
Հոկտեմբերի 19-ը պետք է լինի հիշատակի ու վշտի օր: Եվ մեր հետագա բոլոր սերունդները պետք է հիշեն այս օրը և այս ազգային աղետը կազմակերպողի անունը:
Սա պարզապես սյուրռեալիզմ է...

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից