Լրահոս

10.06.2011 11:39


Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ–ի ընդունած բանաձևը թույլատրում է հարված հասցնել անմիջապես Քադաֆիին

Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ–ի ընդունած բանաձևը թույլատրում է հարված հասցնել անմիջապես Քադաֆիին

Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը թույլատրում է հարվածներ հասցնել անմիջապես Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին։ Այս մասին «CNN» հեռուսատաալիքին հայտարարել է ՆԱՏՕ–ի բարձրաստիճան պաշտոնյան։

Սա նմանօրինակ առաջին հայտարարությունն է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչի կողմից։ Մինչ այդ Լիբիայում ռազմական գործողություններին մասնակցող երկրները պնդում էին, թե իրենց օդային թիրախները ոչ թե որոշակի մարդիկ էին, այլ ռազմական օբյեկտներ։ Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մարտի 17–ին որոշում էր ընդունել, որ համաշխարհային հանրությունը Լիբիայի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կարող է ձեռնարկել բոլոր միջոցները, բացի ցամաքային հարձակումից։

«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, թե Լիբիայի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ ՆԱՏՕ–ի և դաշնակիցների օդուժը այսօր ռմբակոծել է Տրիպոլիից 120 կմ արևմուտք գտնվող  Զուվարահ քաղաքի ռազմական և քաղաքացիական օբյեկտները։

Այս խորագրի վերջին նյութերը