Կարծիք

04.06.2021 15:02


Արսեն Թորոսյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել

Արսեն Թորոսյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել
Լևոն Տեր-Պետրոսյանի գրկից մեկ գիշերում հանուն փողի ու պաշտոնի Նիկոլ Փաշինյանի գիրկը թռած Արսեն Գարդասիլովիչն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Այսպես՝ քաղաքացին նախագահ Քոչարյանից հետաքրքրվել է, թե կա՞ հնարավորություն փակելու օդային և ցամաքային ճանապարհները՝ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ելքը երկրից չթույլատրելու համար, նախագահ Քոչարյանն էլ անվրդով պատասխանել է. «Ուր էլ փախչեն, փեշերից բռնած՝ բերելու ենք»: Գարդասիլովիչն էլ, թե բա՝ քեզնից փախչող չկա ԷՍ երկրում (սրանց համար Հայաստանն էս երկրից այն կողմ չանցավ):
Գարդասիլովիչը խոստովանում է՝
կորոնավիրուսը «շատ ու հատուկ վտանգավոր վիրուս» չհամարելով՝ դրա վրա մի քանի միլիոն է աշխատել ու 4450 քաղաքացու մահվան մեղավոր դարձել,
ընկերոջ կնոջը՝ համատեղության կարգով նախարար Ավանեսյանին մեր տղերքի մասունքները դիահերձարանների նկուղներում կարտոֆիլի պարկերի մեջ պահելու ցուցում տալու, պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ սեփական կնոջ ընկերությանը բյուջեից հարյուրմիլիոնավոր դրամներ տրամադրելու և, ի վերջո,
մեր դեռահաս աղջիկներին չբերության ռիսկ պարունակող գարդասիլով պատվաստելու համար ատկատներ ունենալու մեջ:
Չփախչելու մասին խոսում է մարդ, որը նոյեմբերի 9-ի երեկոյան՝ կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո, թաքնվել է Շիրակի մարզի հեռավոր մի գյուղում. ասում են՝ նկուղից անգամ դուրս չի եղել:
Հ.Գ. Детка, իսկ կարո՞ղ է ամեն դեպքում նեղվել ես, որ Քոչարյանը ձեզ յուբկա հագնող է անվանել:
Ագնեսսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը