«Նաիրիտ»–ի աշխատակիցները նախագահական նստավայրի առջև բողոքի գործողություն են իրականացնում
Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի առջև «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ բողոքի գործողություն են իրականացնում։
Նրանք բողոքում են, որ արդեն երեք ամիս է՝ աշախատավարձ չեն ստացել, և խնդրում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր անմիջական ղեկավարության տակ վերցնի «Նաիրիտ» գործարանի խնդիրը։
Նրանց խոսքերով՝ գործարանն արդեն տևական ժամանակ է՝ պարապուրդի է մատնված, արտադրանք չի տալիս, իրենք աշխատավարձ չեն ստանում, գներն էլ գնալով բարձրանում են, և գոյատևելը փաստորեն դառնում է գրեթե անհնար։
5 հոգուց բաղկացած ցուցարարների պատվիրակություն է կազմվել և մտել նախագահի նստավայր՝ բանակցությունների համար, իսկ մարդիկ սպասում են պատասխանի։

7or.am