Ինչ ասել են, այն էլ արել եմ․ նախարարությունից շատ լավ տեղյակ են դիահերձարանի պայմանների մասին․ Աբովյանի դիահերձարանի նախկին տնօրենը՝ զինվորների դիերի ոչ պատշաճ պահման մասին. «Հրապարակ»
«Աբnվյшնի դիահերձարանից հրապարակված ահասարսուռ կադրերից հետո, ինչպես հայտնի է, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Պատերազմում զոհված տղաների մարմինների հանդեպ այդ անհարգալից վերաբերմունքը բացահայտվելուց հետո նախ նախարարությունը հայտարարություն տարածեց. «Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված՝ զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:
Սակայն մեկ օր անց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման համար, ապա աշխատանքից ազատեցին դիահերձարանի վարիչին և 2 աշխատակցի: Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարն ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել, տեսնել, թե ինչ վիճակ է:
Մենք զրուցեցինք դիահերձարանի արդեն նախկին վարիչ Անրի Ավագյանի հետ:
-Խնդրում եմ ասեք՝ երբվանից և ո՞ւմ հրահանգով են պատերազմում զոհված տղաների դիերն ու մասունքներն Աբովյանի դիահերձարանում հայտնվել:
-Իսկ ինչո՞ւ նախարարությանը չեք հարցնում:
-Նախարարությանն էլ ենք հարցնում:
-Ես մի բան կարող եմ ասել, որ իմ հնարավորության սահմաններում կարողացել եմ անել առավելագույնը: Իսկ դիերն իրենց ցուցումով մայիսի 28-ին են բերվել Աբովյան:
-Ո՞ւմ ցուցումով:
-Իմ վերադասի:
-Նախարարությա՞ն, թե՞ ՊՈԱԿ-ի:
-Իմ վերադասությունը մինչև նախարարություն գնում է:
-Այսինքն՝ ի սկզբանե նախարարությունում տեղյա՞կ են եղել, որ ձեզ մոտ դիերի պահման պայմաններ չկան:
-Ո՞նց կարող են չիմանալ պայմանների մասին, իրենք են տնօրենները, ո՞նց կարող են չիմանալ, թե ինչ հագեցվածություն ունի տվյալ ստորաբաժանումը:
-Ենթադրենք՝ չգիտեին, Դուք չե՞ք ասել, որ պայմաններ չկան, պայմաններ ստեղծեք, երկրորդ՝ մայիսի 28-ին որտեղի՞ց են բերել և ինչո՞ւ:
-Դա մեկ օրում հնարավոր չէր կազմակերպել, 28-ին են բերել դիերը, փորձեցինք կազմակերպել, ուղղակի ստացվեց այն, ինչ ստացվեց: Բերվել են Մեծամորից, այնտեղ սառնարանը խափանվել էր, արագ, հրատապ ֆորսմաժորային իրավիճակ էր, պետք է արագ կարգավորվեր հարցը՝ մինչև հետագա լուծումները:
-Քանի՞ դիակ եՆ տեղափոխել ձեզ մոտ:
-Ամսի 28-ին 21 հատ է բերվել, բայց սառնարանում մեր հնարավորությունը 10-ն է, 10-ը պահվել է սառնարանում:
-Իսկ 28-ից հետո էլի՞ է բերվել, որովհետև լուսանկարներում անհամեմատ ավելի մեծ թվով պարկեր են երևում:
-Չէ, չի բերվել, էնտեղ մասունքներ էլ կան, դրա համար:
-Իսկ ինչո՞ւ հարցն արագ չկարգավորվեց, ե՞րբ են տարածվել այդ լուսանկարները, ո՞ր պահին են լուսանկարել-տեսանկարել:
-Արվել է ամեն հնարավորը՝ հարցը կարգավորելու համար:
-Բայց դիահերձարան այցելած հարազատները, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում էին, որ ճանճապատ, բորբոսած սենյակներ են, գարշահոտը խեղդում է, մեկ օրվա ընթացքում հնարավո՞ր է նման բան լիներ, նախարարությունն էլ առաջին պարզաբանման մեջ ասում էր, թե Աբովյանում պահման պայմանները համապատասխանում Են մասնագիտական չափորոշիչներին:
-Իհարկե, կլիներ: Դրանք շատ հին դեպքեր են, անհայտ դեպքերն են, ի սկզբանե այդ վիճակում են եղել:
-Դուք ասում եք՝ անհայտ, բայց նախարարության պարզաբանման մեջ ասվում է, թե շատերի ԴՆԹ անալիզներն արված էին, պարզապես ծնողները չեն վերցրել:
-Այո, դրանց մեջ շատ դեպքեր կան, որ ճանաչված են, բայց չեն վերցնում: Նախարարությունում կան այդ անունները, իրենք՝ հարազատները, գիտեն, որ հաստատված է, բայց չեմ կարող ասել, թե ինչու չեն ուզում հավատալ կամ տանել:
-Ձեզ մոտ մինչև մայիսի 28-ը եղե՞լ են պատերազմում զոհվածների դիեր կամ մասունքներ, քանի՞սը և ի՞նչ պայմաններում են պահվել:
-Այո, կային, բայց թիվ չեմ կարող ասել:
-Որտե՞ղ էին այդ պարկերը, դրանք ի՞նչ սենյակներ են:
-Դա նկուղային հատված է, ջերմամեկուսացված հատված է, իզոլացված սենյակներ, որպեսզի 30-40 աստիճանի տակ չմնային, որոշում են կայացրել էդտեղ տեղափոխել, ես էլ՝ ինձ ինչ ասել են, այն էլ արել եմ, մինչև իրենք հետագա հարցերը կարգավորեն: Հետո տեղափոխեցին Մարտունի:
-Իսկ ովքե՞ր և ինչպե՞ս են մուտք գործել նկուղային հատված ու լուսանկարել:
-Չեմ կարող ասել, ես այդ հատվածում չեմ եղել: Գուցե հարազատները, լրագրողները, ես իսկապես չեմ տեսել, այդ պահին այդտեղ չեմ եղել:
-Իսկ Դուք Ձեր վերադասին ասե՞լ եք, որ դրանք պատշաճ պայմաններ չեն, պետք է պայմաններ ստեղծել, նոր դիերը տեղափոխել:
-Թողնում եմ, որ այդ վերլուծությունը Դուք անեք: Ես մեկնաբանություն չեմ ուզում անել:
-Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ կառավարությունը կամ նախարարը չէին կարող պտտվել բոլոր դիահերձարաններով, տեսնել, թե ինչ պայմաններում են պահվում մարմինները, այսինքն՝ իրենք տեղյակ չե՞ն եղել, թե ինչ պայմաններում եք պահել դիակներն ու մասունքները:
-Այդպես չէ, իրենք չէին կարող տեղեկացված չլինել, իրենք շատ լավ տեղյակ են դիահերձարանի հագեցվածությանը:
-Նախարարությունը սկզբում պարզաբանեց, որ նորմալ պայմաններ են, Դուք ասում եք՝ նկուղային ջերմամեկուսացված հատված է, հիմա կոնկրետ ասեք՝ դա պատշա՞ճ պայման է դիակ պահելու համար, թե ոչ:
-Ֆորսմաժորային, անելանելի վիճակ է եղել, այդ պահին արագ տենց պետք է արվեր: Ընդ որում՝ շինարարությունը գնում Էր, էդ հատվածում նախասրահ կա մեջը, իրենք սկզբից էդտեղ են եղել, բայց քանի որ շինարարական աշխատանքներ էին գնում, ստիպված փոքր սենյակում են դասավորվել, որ հետո նորից բերվեր մեծ սրահ:
-Իսկ այլ դիահերձարաններ չկա՞ն, որ Մեծամորից պետք է այնտեղ տանեին, քանի որ, ինչպես ասում եք, ձեր հաստատության պայմաններն այն չեն:
-Բոլորը ծանրաբեռնված են եղել, և մոտիկության առումով է նաև Աբովյան բերվել, որպեսզի հետագայում կարողանան արագ այդ հարցերը կարգավորել:
-Բայց պարզվեց՝ Մարտունին ծանրաբեռնված չէ, ի՞նչն էր խանգարում, որ ամենասկզբում Մարտունի տեղափոխեին, հեռու էր, դրա համա՞ր:
-Չգիտեմ, իրոք չգիտեմ՝ ինչն էր խանգարում, իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել:
-Իսկ հնարավոր չէ՞ր, որ մարմինները չլցնեիր իրար վրա, գոնե սեղանների վրա շարեիր:
-Չկա, պատկերացնում եք՝ չկա, երկու պատգարակ է ընդամենը ամբողջ դիահերձարանում:
-Իսկ ուզե՞լ եք Ձեր վերադասից:
-Կարծում եմ՝ ոչ թե պետք է ուզել... ֆորսմաժորային, անելանելի վիճակ է:
-Դուք Ձեզ ոչ մեղավոր եք համարում, ոչ էլ պատասխանատու, ասում եք, որ բոլոր հնարավոր միջոցներն արել եք, ֆորսմաժորային իրավիճակ էր...
-Բացարձակ:
-Այդ դեպրում ինչո՞ւ Ձեզ աշխատանքից ազատեցին:
-Ես հուսով եմ՝ հարցը կշտկվի:
-Կվերականգնվե՞ք, բայց սա իրավական առումով նաև հանցանք է....
-Հուսով եմ՝ կհասկանան, թե ինչն է խնդիրը: Ուղղակի նուրբ հարց էր, մեկնաբանություններ տվին, չես կարող ասել, թե ինչ, ոնց... Ի դեպ, ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել: Այսքանով վերջացնենք»,-գրում է թերթը։