Լրահոս

10.06.2011 10:25


Հ. Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Համաշխարհային բանկը

Հ. Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Համաշխարհային բանկը

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով «Սպիատակ տան» սեփական աղբյուրին, հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկում է պաշտոնից հրաժարվելու հնարավորությունը հաջորդ տարի, որպեսզի իր թեկնածությունն առաջադրի Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնի համար։

«Հիլարի Քլինթոնը ցանկանում է ստանալ այդ պաշտոնը»,–հաղորդել է գործակալության աղբյուրը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, թե մտադիր չէ այժմ զբաղեցրած իր պաշտոնում մնալ ավելի քան չորս տարի։

Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ Հ. Քլինթոնին իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Հ. Քլինթոնի մամլո քարտուղար Ֆիլիպ Ռեյնսը ժխտել է այդ տեղեկությունը։ Նրա խոսքերով՝ այն մասին, թե պետքարտուղարը մտադիր է հրաժարվել իր պաշտոնից, խոսք անգամ չի կարող լինել։

Այս խորագրի վերջին նյութերը