Վենետիկի բիենալեում Հայաստանի տաղավարը ուշադրության կենտրոնում է
Վենետիկի բիենալեն այս տարի ընդհանուր համադրող Բիչե Կուրիգերի հղացմամբ դարձավ աշխարհի ավանգարդիստների հանդուգն թռիչքներն արտացոլող ցուցահանդեսների շքերթ: 54-րդ բիենալեն մեկտեղեց արվեստի բոլոր ճյուղերը` վիդեոարտ, երաժշտություն, թատրոն, ֆոտո, պերֆորմանս` վկայելով “լուսավոր ազգերի” (ILLUMInations) պատասխանատվությունը պատմության, ժամանակաշրջանի, մարդկության բարոյական նորմերի հանդեպ: Այս տարի ավելի մեծ տեղ էր հատկացված այն արկածախնդրությանը, որը ներկայացնում է ցուցահանդեսի հիմնական գործընթացը. այն է` պատրաստել այցելուներին արվեստագետների հետ համընթաց քայլելու անակնկալից անակնկալ: Հայկական տաղավարի կազմակերպումը հանձն էր առել կոմիսար Վիկտոր Մնացականյանի ընտրած կուրատորական խումբը. Վարդան Ազատյան, Նազարեթ Կարոյան և Ռուբեն Արևշատյան: Կուրատորների “Ձեռնարկներ. նոր համընդհանրության ենթակաները” նախագիծը ներկայացնում են երեք սերնդի հայտնի արվեստագետներ. Գրիգոր Խաչատրյանը, Աստղիկ Մելքոնյանը և Մհեր Ազատյանը: Տաղավարի կազմակերպումն իրականացրեց “Նոր մշակութային քաղաքականություն” հիմնադրամը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հայկական տաղավարը բացվեց հունիսի 3-ին Մխիթարյան միաբանությանը պատկանող Մուրադ Ռաֆայելյան վարժարանում: Հայկական կոնցեպտուալ արվեստի միտքը Վենետիկի խստապահանջ հանդիսականին կներկայացվի մինչև նոյեմբեր: Վեց ամիսների ընթացքում մեր արվեստագետները աշխարհի հետ կխոսեն համընդհանուրի և եզակիի կոնֆլիկտի մասին: Ընդունելով համաշխարհային գործընթացներին ինտեգրվելու անխուսափելիությունը որպես արդիականացման պայման` այդ գիտակցությունը միաժամանակ առաջադրում է հակադիր պահանջ` մեր ինքնությունը պահպանելու: Դառնալ ուրիշ` մնալով նույնը:
Հայաստանի տաղավարն իր կոնցեպտուալ մշակվածությամբ և զուսպ արտահայտչականությամբ հայտնվել էր ուշադրության կենտրոնում:
Մհեր Ազատյանի ինստալացիաները կազմված են տեքստերից ու պատկերներից: Լուսանկարի ու տեքստերի միջև անսպասելի հանդիպման հիմքում նյութական պակասն է, ցավի ու կորստի վերապրումը: Արվեստագետը որոնում է ստեղծագործության հնարավորություններ` դրանք գտնելով ամենաաննշան մանրամասներում` կենցաղային դասավորություններում:
Աստղիկ Մելքոնյանի աշխատանքը օրգանական ապակու վրա արված վերացական ու ֆիգուրատիվ գծանկարներով, դիագրամներով ու լուսավորված սխեմատիկ նշաններով հագեցած համայնապատկերներ էին, որոնք ամենօրյա կյանքի տնտեսության իր հղումներով կոչված էին ամփոփելու առաջին և երկրորդ սրահների քաղաքական ու սոցիալական չափումները:
Բիենալեի մասնակից 89 երկրների շարքում հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Աննախադեպ էր այցելուների թիվը: Մեր տաղավարը միջազգային նոր ցուցահանդեսների հրավերներ ստացավ: Հայկական տաղավարի նկատմամբ հիացմունքն արտահայտեցին նաև ադրբեջանական տաղվարի պատվիրակները, Ավստրիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի կոնցեպտուալ արվեստի ներկայացուցիչները: Կոմիսար Վիկտոր Մնացականյանի խոսքով` 54-րդ բիենալեի հայկական տաղավարի խնդիրը եղել է այնպիսի մթնոլորտի ստեղծումը, որն անկաշկանդ քննարկումների, մտքերի փոխանակման հնարավորություն կընձեռի: Եվ զրույցն աշխարհի հետ այսպիսով կայացավ, ինչպես նաև լուրջ նախադրյալներ ստեղծվեցին հայկական կոնցեպտուալ մտքի միջազգայնացման համար, ինչը բիենալեի կարևորագույն խնդիրն է: