Աշխարհ

03.06.2021 16:50


Ադրբեջանի և ՌԴ փոխարտգործնախարարները Բաքվում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Ադրբեջանի և ՌԴ փոխարտգործնախարարները Բաքվում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Այսօր Բաքվում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի գլխավորած պատվիրակությունների միջև քաղաքական խորհրդակցությունների քննարկման հիմնական թեման երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերն էին, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և վերջին գործընթացների վերաբերյալ: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը