Կարծիք

03.06.2021 17:13


Անմեղսունակ դիակպտողները

Անմեղսունակ դիակպտողները

Թվում է, թե ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո անցած այս երեք տարիների ընթացքում, մարդ պետք է կորցրած լիներ զարմանալու ունակությունը։ Այսքան կեղծիքներ, ցինիկ ստեր, ամբարտավանություն, բացահայտ կոռուպցիա, տանուլ տված պատերազմ ու հազարավոր զոհեր․․․ և կարծես ոչինչ չի եղել։ Բոլոր նորմալ մարդիկ հերթական անգամ ցնցվեցին, իմանալով մեր զինվորների աճյունների նկատմամբ անարգանքը․․․և ոչ թշնամի ադրբեջանցիների, այլ հայրենի դիակապտող իշխանության կողմից։ Եվ այս ամենից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար կոչեցյալը բարբաջում է․ «Այո, դիերը պատշաճ վիճակում պահված չեն եղել Աբովյանի դիահերձարանում, բայց սա չպետք է դառնա էժան շահարկման առարկա»։ Ի՞նչ ասես․

-Ա՛յ, դիակապտողի պաշտոնակատար, անհնար է պատկերացնել, որ ցանկացած այլ երկրում այսպիսի բան պատահեր, քանի որ այդ երկրների կառավարությունները կազմված են ՄԱՐԴԿԱՆՑԻՑ։ Իսկ եթե․․․, ապա այն երկրներում, որտեղ գոյություն ունի մահապատիժ, պատասխաանատուները և առաջին հերթին առողջապահության նախարարը մահապատժի կենթարկվեր, իհարկե եթե հասցներ և չընկներ զայրացած քաղաքացիների ոտքերի տակ։ Իսկ ձեր պաշտած ժողովրդավարական երկրներում, ողջ կառավարությունը հրաժարական կտար, իսկ պատասխանատուները և նույնպես առաջին հերթին առողջապահության նախարարը կդատվեր։ Իսկ կառավարությունը չէր համարձակվի հրաժարական չտալ, քանի որ հակառակ դեպքում հասարակությունը կստիպեր և նույնպես կառավարությանը ողջ կազմով ոտքերի տակ կգցեր։ Հասկացա՞ր, ա՛յ անմեղսունակ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը