Լրահոս

10.06.2011 09:55


Լիբիայում զոհերի թիվը, ըստ ՄԱԿ–ի, կազմում է 10–15 հազար մարդ

Լիբիայում զոհերի թիվը, ըստ ՄԱԿ–ի, կազմում է 10–15 հազար մարդ

Լիբիայում տեղի ունեցող զինված բախումների հետևանքով զոհվել է 10–15 հազար մարդ։ Զոհվածների մեջ կան ինչպես ընդդիմության ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում են տապալել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակարգը, այնպես էլ գործող վարչակարգի համախոհներ։

Ինչպես փոխանցում է «ՌԲԿ»–ն՝ նման տվյալներ են հրապարակել Միացյալ ազգերի կազմակերպության Տրիպոլիում գտնվող առաքելության ներկայացուցիչները։

Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքողների ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության՝ կառավարական զորքերի ու ապստամբների միջև։

Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մարտի 17–ին որոշում էր ընդունել Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտու սահմանման և օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության  մասին։

Այս խորագրի վերջին նյութերը