ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել կողմերին խուսափել ցանկացած սադրիչ հայտարարությունից ու գործողություններից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի ու Իգոր Պոպովի այս հայատարարությամբ եզրափակվել է նրանց այցը տարածաշրջան։
Համանախագահները կոչ են արել հակամարտող կողմերին խուսափել ցանկացած սադրիչ հայտարարությունից ու գործողություններից, որոնք կարող են տապալել բանակցային գործընթացը «այս վճռորոշ պահին»:
ԵԱՀԿ պաշտոնական կայքը հայտնում է, որ ԵԱՀԿ համանախագահները հունիսի 6-ից 9-ը տարածաշրջան կատարած այցի ընթացքում եղել են Բաքվում, Լեռնային Ղարաբաղում ու Երևանում: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ:
Կազանում կայանալիք նախագահներ Մեդվեդևի, Ալիևի ու Սարգսյանի հանդիպման նախապատրաստման շրջանակներում համանախագահները կողմերի հետ քննարկել են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները ավարտուն տեսքի բերելուն ու խաղաղ կարգավորման համար որպես հիմք ընդունելուն ուղղված քայլերը, ինչպես կոչ էր արվել նախագահներ Մեդվեդևի, Օբամայի ու Սարկոզիի դովիլյան համատեղ հայտարարությունում:
Հայտարարությունում ասված է նաև, որ համանախագահները հունիսի 7-ին Աղդամի շրջանում ոտքով հատել են հայկական ու ադրբեջանական շփման գիծը՝ ցույց տալու համար, որ կողմերը կարող են համագործակցել և լիարժեքորեն իրագործել 1994 թվականի հրադադարի պայմանները: