ՌԴ-ում աշխատելու համար օտարերկրացիները պետք է տիրապետեն ռուսերենին, ՌԴ պատմությանն ու օրենսդրության հիմունքներին
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել օտարերկրյա աշխատողների համար ռուսաց լեզվի, պատմության և ՌԴ օրենսդրության հիմունքների իմացության նվազագույն մակարդակի պահանջներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալին։
Պահանջների համաձայն՝ ներգաղթյալները պետք է կարողանան ազատ խոսել սոցիալ-կենցաղային և մասնագիտական թեմաներով․ սա հատկապես վերաբերվում է աշխատանքի ընդունվելուն, բժշկի դիմելուն և ոստիկանությանն առնչվելուն։ Նրանք նաև պետք է կարողանան անհրաժեշտ փաստաթղթեր լրացնել:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի պատմության քննությանը, օտարերկրացիները պետք է իմանան պատմության կարևոր իրադարձությունները, ՌԴ մեծ քաղաքների անվանումները, պետական տոները, ինչպես նաև պետք է ծանոթ լինեն իրենց հիմնարար իրավունքներին, ազատություններին և պարտավորություններին։
Այս պահանջները, որոշ բացառություններով, տարածվում են նաև նրանց վրա, ովքեր նախատեսում են ժամանակավորապես ապրել Ռուսաստանում: