ՉՈՐ ՓԱՍՏԵՐ ՄԱՍ-4․ Արցախ․ Մադրիդից մինչև ապրիլյան պատերազմ( 2007-16)
ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Խորագրի նախորդ հոդվածում գրեցի «տարածքներ կարհավիճակի դիմաց» բանաձևի ստեղծվելու մասին: «Տարածքներ կարգավիճակի դիմաց» գաղափարը կյանք առավ Մադրիդում՝ 2007թ:
1-3 սկզբունք+6 տարր
Սկզբունքը ՓՈԽԶԻՋՈՒՄՆ ԷՐ՝
ԼՂ-ը ստանում էր ինքնորոշվելու իրավունք:
Դրա դիմաց ադրբեջանը ստանում էր որոշ տարածքներ, որոնք պատերազմի ժամամակ Ռոբերտ Քոչարյանն ու մարտական ընկերներ մյուս հերոսները արյան գնով հետ էին բերել՝ հենց հետագայում սակարկելու բան ունենալու համար:
Որքան էլ ցավոտ ու զգայուն էր ընդունում հանրությունը ցանկացած տարածքի հանձնում, բայց խնդիրն առանց փոխզիջման հնարավոր չէր լինի լուծել, և, եթե որևէ ղեկավար մերժեր տարածքների այս գաղափարը, նույն օրը կփակեր բանակցությունների դուռն ու կբացեր պատերազմինը, ինչում մենք համոզվեցինք և ինչը տեղի ունեցավ «Արցախը Հայաստան է և վերջ» հակադիվանագիտական արտահայտության «բացթողումից» հետո:
2009-ին Լա-Քվիլայի փաստաթուղթը գաղտնազերծեց մադրիդյան փաստաթղթի որոշ կետեր: Պարզ դարձավ, որ Ղարաբաղը դառնում էր ուղղակի սուբյեկտ բանակցություններում, ստանում է իրավունք որոշելու իր կարգավիճակը՝ հանրաքվեով:
Մադրիդի դիվանագիտական հաղթանակն այն էր, որ աշխարհն առաջին անգամ ընդունեց այս գաղափարը՝ ՀԱՆՐԱՔՎԵ:
ԱՄՐԱԳՐԵՆՔ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻՆ.
ԼՏՊ-տարածքներ խաղաղության դիմաց
Ռոբերտ Քոչարյան- տարածքներ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ դիմաց:
Մադրիդյան փաստաթղթերը, Լա քվիլայի բացահայտումից է երևում, տանում էին հստակ դեպի հայկական կողմի հաղթանակ, ալիևի դիրքը բանակցությունների սեղանին ընկած էր այնքան, որ խնդրում էր Քոչարյանին շատ բան չհրապարակել...
Ու դրա համար նեոլիբերալ ուժերը, որոնք սկսել էին սև շուկայով ադրբեջանական նավթի հաշվին կոնկրետ հաշվարկներ անել, թուրք-բրիտանական ուղեղային կենտրոնների ղեկավարմամբ Հայաստանում կոնկրետ ուժերի միջոցով իրագործեցին մարտի մեկի դրաման: Բանակցային գործընթացում հայկական կողմի թուլացում նկատվեց, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, երբ երկիրը կազմալուծվում է, երբ երկրում քաոս է ներդրվում: Արդյունքը՝ ադրբեջանը ՄԱԿ 62-րդ նստաշրջանին կարողանում է կորզել Հայաստանը դատապարտող բանաձև: Արդեն 2011-ից սկսած Ադրբեջանը կոշտացնում է ձայնը բանակցային սեղանին: Սկսում է փոխել նաև ռազմական հավասարակշռությունը՝ հենվելով նաև արևմուտքի՝ խիստ ադրբեջանամետ դիրքորոշման վրա:
Սկսվում է դժվար, բայց Հայաստանի կողմից ուժեղ դիրքի դրսևորմամբ բանակցային մի ընթացք:
ՉՈՐ ՓԱՍՏԵՐ ՄԱՍ-4․ Արցախ․ Մադրիդից մինչև ապրիլյան պատերազմ( 2007-16)