Լրահոս

10.06.2011 10:04


ՆԱՏՕ–ն ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևում Քադաֆիին ոչնչացնելու մասին թույլտվություն է գտել

ՆԱՏՕ–ն ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևում Քադաֆիին ոչնչացնելու մասին թույլտվություն է գտել

Ինչպես հաղորդում է «CNN»–ը, ՆԱՏՕ–ի բարձրաստիճան ներկայացուցիչն, ով նախընտրել է անանուն մնալ՝ հայտարարել է, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի  Լիբիայի մասին բանաձևը թույլ է տալիս հարավածներ  հասցնել  անմիջապես Լիբիայի բռնակալ ղեկավար  Մուամար  Քադաֆիի ուղղությամբ։

Նշենք, որ  սա ՆԱՏՕ–ի կողմից առաջին նմանատիպ հայտարարությունն է։ Մինչ այդ Լիբիայում ռազմական գործողությունների մասնակից երկրները  հայտարարում էին, որ  իրենց օդային հարավածների  նպատակակետը ոչ թե մարդիկ են, այլ ռազմական օբյեկտները։

Հիշեցնենք, որ  մարտի 17–ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի  կողմից ընդունված Լիբիայի  մասին բանաձևի  համաձայն՝ միջազգային հանրությունը կարող է ձեռնակրկել բոլոր անհարաժեշտ միջոցները Լիբիայի  խաղաղ բնակչության պաշտպանության համար, բացի ցամաքային միջամտությունից։

Այս խորագրի վերջին նյութերը