Կարծիք

03.06.2021 09:42


Պետությո՞ւն թե՞ խայտառակություն

Պետությո՞ւն թե՞ խայտառակություն

Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքներում նոր զորամասեր է տեղակայում, ամրապնդվում է նաև Հայաստանի տարածքում, գրավելով ռազմավարական բարձունքներ։ Ադրբեջանցի զինվորները ցինիկաբար հարձակվում և Հայաստանի տարածքում մեր զինվորներին են գերևարում, սպառնում, ծաղրում, նվաստացնում մեր գյուղերի հովիվներին, անասուններին գողանում։ Իսկ ու՞ր են հայկական բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը․․․և վերջապես պաշտոնակատար կոչեցյալը։

Այո՛, նա թքած ունի այս ամենի վրա, մեր զոհերի, գերիների ճակատագրերը նրան բացարձակապես չեն հուզում, իսկ զոհվածների անարգված մասունքնե՞րը․․․Նա շարունակում է պետության, մեր՝ հարկատուների հաշվին շրջագայել, «սեփական» ինքնաթիռով թռչում է Փարիզ, Բրյուսել, հրճվում և վայելում կյանքը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը