Կարծիք

03.06.2021 08:01


Թուրքի կոշիկ լիզածի թիմում լինե՞լն ա քո արժանապատվության պիկը․ դու քեզնից չե՞ս զզվում, արսենյան, երբ քծնում ես նիկոլի պես թերմացքին։

Թուրքի կոշիկ լիզածի թիմում լինե՞լն ա քո արժանապատվության պիկը․ դու քեզնից չե՞ս զզվում, արսենյան, երբ քծնում ես նիկոլի պես թերմացքին։
Նախկին ԲՀԿ-ական, իսկ այսօր արդեն նիկոլի թևի տակ ծվարած և ՔՊ ցուցակում 14-րդ տեղը պոկած արսենյան գուրգենը լրատվականներից մեկին ինտերվյու է տվել ու ասել, որ՝ «դուք չեք կարող առաջիկա տասը տարին կառուցել 20 թվականի իրադարձությունների վրա», որ ինքը մասնակցում է ընտրություններին ու «հերներն էլ անիծելու է դրանց ու ցույց է տալու՝ ովքեր են իրենք», իսկ այն հարցին, թե ինչ է փոխել պատերազմն իր կյանքում, նա պատասխանել է, որ «մեր կյանքում պատերազմը փոխել է հետևյալը, որ եղել է պատերազմ»։
արսենյանը նաև նշել է, որ ընտրել է ՔՊ, քանի որ այս իշխանությունները չեն թալանում, էրեխեքի ապագան չեն ծախում ու բանդաների իշխանություն չի։
Որպեսզի հասկանաք, թե ով է խոսում բանդաներից, պարզապես իմացեք, որ արսենյանի տղերքից մեկը 20 թվին ձերբակալվել է տան աշխատողի վրա դանակներով հարձակվելու ու 20 հազար դրամ հափշտակելու համար։ Ասում են՝ էս գյադեն թմրանյութերի հետ սեր ունի ու հերթական լոմկի ժամանակ տան աշխատողից ա փող գողացել դոզի համար։ Իսկ 2017-ին էլ 4 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել՝ ստրիպտիզնոցում ծեծկռտուք կազմակերպելու համար։ Սա բանդաների դեմ պայքարողի մասով։
արսենյանի համար պատերազմը փոխել է միայն այն, որ պատերազմ է եղել ու որ 5000 տղու թուրքն ա սպանել, ոչ թե նիկոլի իշխանությունը։ Նման միտք կարող էր արտահայտել կամ անմեղսունակ մեկը կամ մարդ, ում ընտանիքից ոչ ոք չի մասնակցել պատերազմին, ոչ ոք չի զոհվել, ինքը Արցախում տուն չի կորցրել, ինքը հիմա թուրքի թիրախ դարձած չի ապրում։ Մնացած բոլոր նորմալ մարդկանց կյանքում պատերազմը ոչ միայն բան ա փոխել, այլ մինչ օրս էլ փոխում ա...
արսենյանը խոսում ա ընտրություններին մասնակցելուց ու մյուսների հերն անիծելուց, մոռանալով, որ ընդամենը տարիներ առաջ էդ մյուսների հետ նույն նախընտրական ցուցակներում էր...արսենյանը խոսում է երեխաների ապագան չվաճառող քաղաքական ուժին մաս կազմելուց, բայց չի խոսում այդ նույն ուժի կողմից 5000 և ավել երեխաներին պայմանավորված մսաղաց ուղարկելու մասին։ Թե բա՝ ապագան չեն ծախում։ Ճիշտ ա, միանգամից կյանքերը ծախեցին, էլ ապագա մնա՞ց...
Տարիներ առաջ «Վահագնի»-ում «Что?Где?Когда?» խաղին էի հրավիրված, որին ներկա էր նաև արսենյանը։ Հարցերը ռուսերենով էին հնչում, ինչը նյարդայնացրեց նրան ու նկատողություն արեց, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, ինչի՞ եք ռուսերեն խոսում։ Հիմա կուզեի հարց տալ ռուսերենից խրտնող արսենյանին. ՀՀ պետական սահմանները թուրքերեն խոսացողներին զիջած, Արցախը թուրքերեն խոսացողներին ծախած, հայ զինվորներին թուրքերեն խոսացողներին գերի հանձնած վիժվածքի հետ նույն քաղաքական թիմով ընտրությունների գնալուց բարոյականությունդ իրեն հեչ զգացնել տալի՞ս է։ Ռուսերեն լսելուց նեղվում էիր, արսենյան, թուրքերենն ա՞ քեզ հոգեհարազատ։ Թուրքի կոշիկ լիզածի թիմում լինե՞լն ա քո արժանապատվության պիկը։ Դու քեզնից չե՞ս զզվում, արսենյան, երբ քծնում ես նիկոլի պես թերմացքին։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը