Լրահոս

10.06.2011 10:01


Լիբիայի ընդդիմությունը ավելի քան 1 մլրդ. դոլար օգնություն կստանա

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Արևմուտքի երկրներն ու նրանց արաբական համախոհները ավելի քան մեկ  մլրդ. դոլար  օգնություն կհատկացնեն Լիբիայի ընդդիմությանը՝ Լիբիայի բռնակալ  ղեկավար Մուամար  Քադաֆիի դեմ պայքարելու համար։

Հայտնի է, որ  Իտալիան համաձայն է 586 մլն. դոլար  հատակացնել, Ֆարանսիան՝ 420 մլն. դոլար, իսկ  Քուվեյթը՝ 180 մլն. դոլար։

Իրենց հերթին Լիբիայի ապստամբներն ասում են, որ մոտակա 4 ամիսներին նրանք համախոհներից ակնկալում են 3 մլրդ. դոլարից ոչ պակաս օգնություն ստանալ։

Լիբիայի ընդդիմության ֆինանսական օժանդակություն ցույց տալու  նոր  համակարգ ստեղծելու մասին պայմանավորվածությունը ձեռք  է բերվել Աբու–Դաբիում, Լիբիայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։

Նշենք, որ  Արևմտյան երկրներից զատ Կոնտակտային խմբում են նաև  մի շարք արաբական հանրապետություններ՝ Հորդանանը, Քուվեյթը և Կատարը։

Այս խորագրի վերջին նյութերը