Կարծիք

02.06.2021 16:01


Պատերազմի, համաճարակի ֆոնին մեր բնակչության թիվը, եթե վերցնենք ընտրողների թիվը, ոչ միայն չի նվազել, այլ կարողացանք զգալիորեն անցնել 3 միլիոնանոց շեմը

Պատերազմի, համաճարակի ֆոնին մեր բնակչության թիվը, եթե վերցնենք ընտրողների թիվը, ոչ միայն չի նվազել, այլ կարողացանք զգալիորեն անցնել 3 միլիոնանոց շեմը
Պաշտոնապես հրապարակված ընտրողների թիվը 2 583 823 մարդ է։ 2020 թվականին բնակչության մշտական թվի ամփոփ ցուցանիշը կազմել է 2 963 800 մարդ։ 2020 թվականի տարեսկզբին 0-15 տարեկան երեխաների թիվը կազմել է 400 739 մարդ (ըստ armstat.am-ի «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակն* ըստ սեռի և տարիքի, տարեսկզբի դրությամբ» հաշվետվությանը, վերցրել եմ այդ տարիքային խումբը, որպեսզի 2021-ին 18-ը չլրանա)։ Կորոնավիրուսից մահացել է 5000-ից ավել քաղաքացի, գրեթե նույնքան մահացել է պատերազմի արդյունքում։
Սա շատ կոպիտ հաշվարկով արդեն 10000 մարդ է։ Դրան գումարենք ընդհանուր մահացության ցուցանիշը 18-ից բարձր տարիքային խմբերում, քվերակելու իրավունք չունեցողների թիվը։ Փաստորեն, պատերազմի, համաճարակի ֆոնին մեր բնակչության թիվը, եթե վերցնենք ընտրողների թիվը, ոչ միայն չի նվազել, այլ կարողացանք զգալիորեն անցնել 3 միլիոնանոց շեմը, ինչը վերջին մի քանի տարիների ընթացքում մեզ չէր հաջողվում։
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը