Ռուսաստանը դեմ է Սիրիայի նկատմամբ ՄԱԿ–ի ընդունած որևէ բանաձևի
Ռուսաստանը դեմ է Սիրիայի նկատմամբ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ընդունած ցանկացած բանաձևի. այդ երկրի իրադրությունը սպառնալիք չի ներկայացնում աշխարհի խաղաղության համար։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Ռուսաստանը նախագահի մակարդակով մի քանի անգամ նշել է, որ դեմ է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որևէ բանաձևի։ Սիրիայի իրադրությունը, մեր կարծիքով, միջազգային անվտանգության ու խաղաղության համար որևէ վտանգ չի ներկայացնում»,–ընդգծել է նա։
Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան չորեքշաբթի ՄԱԿ–ի ԱԽ են ներկայացրել Սիրիայի նկատմամբ նորացված բանաձևի մի նախագիծ։ Նախատեսվում է, որ այդ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա մոտ օրերս։