Լրահոս

09.06.2011 17:28


ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Աստրախանում

Հունիսի 8-ից 9-ը Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում կայացավ Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստը, որին մասակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում քննարկվեցին «Հանցագործությունների քննության եւ բացահայտման նպատակով տեղեկատվության փոխանակման ուղղությամբ ՌԴ ՆԳՆ եւ ՀՀ ոստիկանության փոխհամագործակցության վիճակի մասին» եւ «ՌԴ ՆԳՆ եւ ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի 2012 թ. աշխատանքի պլանի նախագծի մասին» հարցերը:

Նիստի ավարտին քննարկված առաջին հարցի վերաբերյալ ստորագրվեց համապատասխան որոշում, Միավորված կոլեգիայի 2012 թ. աշխատանքի պլանի վերաբերյալ` արձանագրություն:

Այս խորագրի վերջին նյութերը