Տնտեսական

02.06.2021 13:51


Մտահոգիչ թվեր. Հայաստանի տնտեսությունն այդպես էլ չի զարգանում․ «Ժողովուրդ»

Մտահոգիչ թվեր. Հայաստանի տնտեսությունն այդպես էլ չի զարգանում․ «Ժողովուրդ»

«Տնտեսության զարգացման մասին խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք զարգացում այդպես էլ չենք տեսնում: Մասնավորապես, պաշտոնական տվյալները վկայում են, որ Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե համարժեք է 2018 թ. մակարդակին: 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 2018 թ. 4 հազար 188 դոլար էր, 2020թ. դարձել է 4 հազար 269 դոլար, այսինքն՝ ավելացել է ընդամենը 1,9 տոկոսով:

Մեր տնտեսությունը դեռ 2018 թ. մակարդակին է, և բոլոր վիճակագրական տվյալները վկայում են այդ մասին: Անցած տարվա առաջին 4 ամիսների 8,6 տոկոս նվազումից հետո այս տարվա 4 ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ներքին առևտրի 4,8 տոկոս աճ է գրանցել: Այդ ընթացքում գնաճը կազմել է 5,4 տոկոս: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարվա 4 ամիսներին տնտեսական ակտիվության անկումն ավելի մեծ էր։ Անցած տարվա 2,7 տոկոսով անկման փոխարեն՝ այս տարի 2,6 տոկոսով աճ է արձանագրվել, իսկ արդյունաբերության աճը, 4 ամիսների տվյալներով, 1 տոկոսից ցածր է:

Իսկ երբ ապրիլի ցուցանիշները համեմատում ենք նախորդ ամսվա հետ, տնտեսության զարգացումների պատկերը շատ ավելի համեստ է դառնում։ Մարտի նկատմամբ ապրիլին ունեցել ենք տնտեսական ակտիվության ընդամենը 3,2 տոկոս աճ: Այսինքն՝ իշխանությունները փորձում են ամեն կերպ դրականը ցույց տալ, բայց վիճակագրությունն ամենևին նրանց կողմից չէ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը