Կարծիք

02.06.2021 13:48


Հանրային իմունիտետը փլուզման եզրին է. սա կրիտիկական սահմանագիծ է

Հանրային իմունիտետը փլուզման եզրին է. սա կրիտիկական սահմանագիծ է

Հասարակության մի զգալի հատված դեպրեսիայի և հոգեբանական ճնշումների մեջ է դեռևս 2018 թվականից, երբ շատ արագ հասկացավ, որ այս իշխանությունն իսկական աղետ է:

2018 թվականից ի վեր հանրային կյանքն անդադար ծայրահեղ լարվածության մեջ պահելը, ռեալիթի շոուների վերածված ձերբակալությունները, պատերին ծեփելն ու ասֆալտին փռելը, շիզոֆրենիկ ելույթներն ու ճղճղան ձայնը, անհավասարակշիռ վարքագիծն ու ոչ ադեկվատ որոշումները, նենգությունն ու փոքրոգությունը, այս ամենը ներարկվեցին հանրային կյանքի զարկերակի մեջ՝ ախտահարելով հասարակությանը սարսափելի թույնով:

2020 թ., ավելացավ կորոնավիրուսային ճգնաժամը: Ոչ ադեկվատ որոշումներն ու անկառավարելիությունը, հազարավոր զոհերը, փակված բիզնեսները, տնտեսական կոլապսը է՛լ ավելի խորացրին հանրային առողջության առանց այն էլ վատ վիճակը:

2020 թ. աղետալի պատերազմի, հազարավոր զոհերի, վիրավորների, տեղահանվածների, երկրի, հաղթանակների, հպարտության ու արժանապատվության կորստի, վտանգված ու մութ ապագայի հետևանքով հանրային առողջության ծանր վիճակը կտրուկ վատթարացավ:

2021 թվական: Հասարակությունը մի կերպ է դիմադրում թույնին, օրգանիզմը գրեթե ամբողջությամբ ախտահարված է, վիճակը՝ ծայրահեղ ծանր, ու այս ֆոնին մարդիկ շարունակում են տեսնել, թե ոնց է թշնամին զավթում հողը, սպանում ու գերեվարում զինվորներին, անարգում ժողովրդին, իսկ երկրի ներսում հերոսների անթաղ դիերն ու անարգված մասունքները լուռ նեխում են....

Հասարակությունն ի զորու չէ դիմանալ այս ամենին: Հանրային իմունիտետը փլուզման եզրին է: Սա կրիտիկական սահմանագիծ է: Ու սա վերաբերում է բոլորին՝ նիկոլականներին, ռոբերտականներին, սերժականներին, ազգայնականներին, ապազգայիններին, հակառուսներին ու արևմտամետներին և նույնիսկ նիկոլի մերձավորներին:

Բոլորս ախտահարված ենք նիկոլաթույնով: Հակաթույնի շտապ չընդունումը մահացու է...

Անի Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը