Կարծիք

02.06.2021 12:18


Իրենց համար մարդիկ մեկ քվե են, մեկ ձայն, ու քանի որ զոհված տղաները այլևս չեն կարող քվե բերել, դրա համար իրենց հետ կարելի է այսպես վարվել՝ թողնել գետնին, որ մարմինները փտեն

Իրենց համար մարդիկ մեկ քվե են, մեկ ձայն, ու քանի որ զոհված տղաները այլևս չեն կարող քվե բերել, դրա համար իրենց հետ կարելի է այսպես վարվել՝ թողնել գետնին, որ մարմինները փտեն

Վատ բան է, բայց ասելը պետք է։ Հիշո՞ւմ եք, երբ Իմքայլական Հովիկ Աղազարյանը հարցազրույցներից մեկում վրդովված ասեց՝ թե, բա, հետո ինչ, որ Կաթողիկոսն ու նախագահը պահանջում են Նիկոլի հրաժարականը, իրենք ընդամենը մեկ ձայն են։ Իրականում սա մտածողության տեսակ է, իրենց համար մարդիկ մեկ քվե են, մեկ ձայն։ Իսկ քանի որ զոհված տղաները այլևս չեն կարող քվե բերել, դրա համար իրենց հետ կարելի է այսպես վարվել՝ թողնել գետնին, որ մարմինները փտեն։ Այո, վատ բան եմ ասում, դաժան բան եմ ասում, բայց իմ ասա՞ծն է դաժան, թե՞ իրենց արածը։

Մենք իսկապես անցնում ենք խենթացնող իրողություններով։ Ուղղակի մի բան ակնհայտ է, եթե մեր երկրի ներսում նման բան է տեղի ունենում, ապա ի՞նչ բարոյական իրավունք ունենք մենք պահանջել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Հիմա էլ մուրացկանի պես ընկել է Եվրոպա, օգնություն է խնդրում։ Ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է օգնի մեզ, եթե մենք ինքներս մեզ չենք հարգում և չենք գնահատում մեր սեփական կյանքը:

Սեր խոստացող մարդը բերեց մահ, մահ բերեց նրանց համար, ովքեր 3 տարի առաջ ձեռքերի վրա իրեն բերեցին իշխանության։ Ու մի բան էլ, Նիկոլը ինքնուրույն չի կայացել, նա փտած հասարակական բարքերի, քաղաքական համակարգի, ներքին գզվռտոցների, քաղաքականության մեջ եղած ապաքաղաքական մարդկանց ծնունդն է։ Մարդկանց, որոնք հասարակությունը կրթելու փոխարեն կռտեցին։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը