Թուրքիա. «Ռուս զբոսաշրջիկների թունավորումը կանխամտածված սպանություն է եղել»
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, «Ռոստուրիզմ» կազամկերպության մամլո հաղորդագրությունում ասված է, որ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մշակույթի և զբոսաշրջության հարցերով խորհրդական Ջեյլալ Քիլիչը հայտարարել է, թե Թուրքիայի դատախազությունը Բոդրում առողջարանի զոբսանավի վրա ռուս զբոսաշրջիկների թունավորումը գնահատել է որպես կանխամտածված սպանություն։
Դիվանագետն ընդգծել է, որ նման հանցագործության համար խստագույն պատիժ է նախատեսվում։
–Այստեղ խոսքը հասարակ թափթփվածության կամ անպատասխանատվության հետևանքով փչացած մթերքից թունավորման մասին չէ։ Նա, ով ալկոհոլային խմիչքի մեջ մեթանոլ է լցրել, գիտեր, որ թույն է ավելացնում, և հանրավոր է՝ մարդիկ զոհվեն։ Այդ մարդը կամ մարդիկ ներման արժանի չեն,–ասել է Քիլիչը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի մի զբոսանավի վրա մայիսի 27–ի գիշերը ռուս զբոսաշրջիկները թունավորվել էին անորակ ալկոհոլից։ Մահացել էր չորս զբոսաշրջիկ, իսկ 20–ը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչը հերքել է այն տեղեկատվությունը, թե Թուրքիան այս կերպ փորձում է թաքցնել հանցագործության հետքերը և նվազեցնել հասարակության արձագանքի ուժգնությունը։
Նա նաև հերքել է այն տեղեկատվությունը, թե կասկածյալները ազատ են արձակվել ոստիկանական բաժանմունքներից՝ ապացույցների բացակայության պատճառով։
Բացի դա, նա հաղորդել է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն իր վրա է վերցրել հյուրանոցային և զբոսաշրջային կենտրոնների, ինչպես նաև զբոսաշրջային քաղաքների ալկոհոլային խմիչքների մատակարարման ու տարածման պատասխանատվությունը։