Լրահոս

09.06.2011 17:16


Եմենում կառավարական զորքերը պատրաստվում են գրոհել «Ալ–Քայիդայի» կողմից վերահսկվող Զինջիբար քաղաքը

Եմենում կառավարական զորքերը պատրաստվում են գրոհել «Ալ–Քայիդայի» կողմից վերահսկվող Զինջիբար քաղաքը

Եմենի կառավարական զորքերը պատրաստվում են գրոհել երկրի հարավում գտնվող Զինջիբար քաղաքը, որը գրավել է «Ալ–Քայիդա» ահաբեկչական խմբավորումը։ «Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով Եմենի զինված ուժերի աղբյուրներին, փոխանցում է, որ քաղաքի արվարձաններում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է երեք զինվորական։

Ավելի վաղ հաղորդվում էր, թե երեքշաբթի՝ կառավարական զորքերի կողմից Զինջիբար քաղաքի նախորդ գրոհի ժամանակ, զոհվել էր ինը զինվորական և ոչնչացվել վեց գրոհային։ «ՌԻԱ նովոստի»–ն գրում է, թե Եմենի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նույն օրը հատուկ գործողության ժամանակ այդ քաղաքում հաջողվել է ոչնչացնել «Ալ–Քայիդայի» 30 գրոհայինի։

Եմենում հակակառավարական ցույցերը սկսվել են փետրվարի սկզբից ու շարունակվում են մինչ օրս։ Արևմտյան ԶԼՄ–ների տվյալների համաձայն՝ ժողովրդական հուզումների ընթացքում զոհվել է մի քանի հարյուր մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը