Լրահոս

09.06.2011 16:40


Իտալիան լիբիացի ապստամբներին 400 մլն եվրո կհատկացնի

Իտալիան լիբիացի ապստամբներին 400 մլն եվրո կհատկացնի

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել է, թե երկիրը պատրաստվում է Լիբիայի ազգային անցումային կառավարությանը 400 մլն դոլար վարկ տրամադրել։

Նախարարի  խոսքերով՝ այս միջոցների մի մասը Բենգազիին է տրվելու  գումարի տեսքով, իսկ  մի մասն էլ հատկացվելու  է վառելիքի ձևով։ Վարկը տրամադրվելու  է արտոնյալ պայմաններով։

Ֆրատինին նաև ընդգծել է, թե այդ վարկի երաշխիքը կլինեն Մուամար  Քադաֆիի և նրա մտերիմների միջոցները, որոնք սառեցվել են իտալական հաշիվների վրա։

Պաշտոնական Հռոմի հաշվարկներով՝ Իտալիայում Լիբիայից շուրջ 8 մլրդ դոլար է սառեցվել։

Այս խորագրի վերջին նյութերը