Լրահոս

09.06.2011 16:31


ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. «Հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում է լինելու վերջնական ձևակերպումների քննարկումը»

Տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 8-9-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էին գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն /ԱՄՆ/, Իգոր Պոպովը /ՌԴ/ և Բեռնար Ֆասիեն /Ֆրանսիա/:

Համանախագահներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` նրանց հետ քննարկելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբրող հարցեր: ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության հաղորդագրության համաձայն` հանդիպման մասնակիցների կողմից նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

«Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ Դովիլում Ութնյակի գագաթնաժողովի ժամանակ մեր երեք նախագահները շատ կարևոր համատեղ հռչակագիր են ընդունել, որտեղ ընդգծել են, որ խաղաղ կարգավորումից բացի այլ ելք գոյություն չունի: Դա շատ կարևոր հանգամանք է: Նրանք նաև ընդգծել են, որ շատ լավ կլիներ, եթե կարգավորման հիմնարար սկզբունքները հնարավորինս շուտ հավանության արժանանային, որպեսզի այնուհետև ձեռնամուխ լինենք խաղաղ կարգավորման նախագծինախապատրաստմանը»,- մեկնաբանելով ԼՂՀ նախագահի հետ հանդիպման արդյունքները՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկիխմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

«Նախագահ Սահակյանի հետ մենք քննարկել ենք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլին կայացած մեր վերջին հանդիպումից հետո: Այն անչափ լարված ժամանակաշրջան էր` դիվանագիտական գործունեությանտեսանկյունից ելնելով: Ես հնարավորություն եմ ունեցել նախագահ Սահակյանին հաղորդել նախարարներ Նալբանդյանի ևՄամեդյարովի` Վաշինգտոն կատարած այցերի մասին: Մասնավորապես, պետքարտուղար Քլինթոնի` երկու նախարարներից յուրաքանչյուրի հետ ունեցած հանդիպումների ամենակարևոր հանգամանքներից մեկն այն էր, որ նաընդգծել է ուժի կիրառման անընդունելիությունը: Եվ ինչպես Դովիլում  ասել են նախագահները, ուժի կիրառումը հանգեցրել է ներկայիս անընդունելի իրավիճակի առաջացմանը: Ուժի կիրառումը չի լուծի խնդիրները և պարզապես կհանգեցնի նրան, որ ավելի շատ մարդ կզոհվի, ավելի շատ մարդ կտառապի: Եվ Միացյալ Նահանգները հաստատուն կերպով նվիրված են Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- իր հերթին հայտարարել է ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:

Ռուսաստանցի միջնորդ Իգոր Պոպովն ավելացրել է.

«Մենք նաև խոսել ենք կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ տարվող աշխատանքները շուտափույթ ավարտելուն ուղղված Ռուսաստանի ջանքերի մասին: Ես պատմեցի այն մասին, որապրիլի 22-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը` Սերգեյ Լավրովի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է նախագիծը: Նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենամոտակա ժամանակներում: Հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում է լինելու վերջնական ձևակերպումների քննարկումը, որոնք նախատեսվում են ներկայացնել առաջիկա գագաթնաժողովին Կազանում: Մենք ելնում ենք այն բանից,որ երեք նախագահների  դովիլյան հայտարարությունը, որտեղ ասվում է տվյալ փաստաթղթի շուրջ տարվող աշխատանքներըշուտափույթ ավարտին հասցնելու մասին, լրացուցիչ խթան կհաղորդի այդ աշխատանքներին: Հուսով ենք, որ Կազանում կողմերը կառուցողական մոտեցում կցուցաբերեն»:

Այս խորագրի վերջին նյութերը