Լրահոս

09.06.2011 16:12


Քաղաքացիություն ունենալ–չունենալը Ժիրայր Սեֆիլյանի համար բան չի փոխում

Քաղաքացիություն ունենալ–չունենալը Ժիրայր Սեֆիլյանի համար բան չի փոխում

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օրերս ստեղծվել էր «Ստորագրահավաք Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով» խումբը։ Անդրադառնալով դրան՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, թե դրանով զբաղվում են երիտասարդներ, որոնց ինքը ճանաչում է ու շնորհակալ է նրանցից, սակայն այդ գործընթացից որևէ ակնկալիք չունի։

Քաղաքացիություն ունեմ թե չունեմ, ինձ մոտ ոչինչ չի փոխում։ Անշուշտ, կուզեի քաղաքացիություն ունենալ, որովհետև 1–2 տարի հետո իմ տղան պետք է բանակ զորակոչվի, բայց արտասահմանցի լինելու պատճառով չի զորակոչվելու,–ասել է Ժիրայր Սեֆիլյանը։

Նա ընդգծել է, որ քաղաքացիություն ստանալուց իր օգուտը կլինի նաև այն, որ 12 տարուց ավելի է՝ ինքը Հայաստանից դուրս չի եկել, իսկ ստանալու դեպքում վերջապես կկարողանա դուրս գալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը